Կարծիք

01.07.2021 19:51


Դե ինչ, պատրա՞ստ եք դառը իրականության

Դե ինչ, պատրա՞ստ եք դառը իրականության

Ահա, թե ինչ է կատարվել ընտրությունների ընթացքում և որն է միակ ելքը։

Ի վերջո, ինչպե՞ս է կարողանում հայրենիքը աճուրդի հանած, 5 հազարից ավելի մահվան պատճառ դարձած, կիսագրագետ, սեռական հողի վրա շեղված (սա ասում եմ՝ կարդալով իր խայտառակ գրքից որոշ հատվածներ), անթրաշ, կրծքերը կախ մի բիոմասսա պահպանել իշխանությունը, ինչպե՞ս...

Պատասխանն իրականում շատ պարզ է` ինքը տվող է։ Ինքը տալիս է ամեն բան, ինչ իրենից ուզում են, միայն թե իշխանության ղեկին մնա։ Տարածք եք ուզում, խնդրեմ։ Անթիվ մահեր եք ուզում, խնդրեմ, սիրով։ Արցախն եք ուզում, ձեզ լինի...

Այս ամենում կա մի հատ բայց։ Քիչ է նա տվյալ պահին է ինչ-որ բան տալիս, ինքը նաև ապագա տալիքն է քննարկում։ Այ հենց այդ ապագա տալիքն է դարձնում իրեն ցանկալի տարբեր գերտերությունների համար։

Դե ինչու թողնես, որ Նախագահ Քոչարյանը գա իշխանության և հօդս ցնդեցնի բոլոր տալու պլանները, եթե կա մեկն, ով պատրաստ է տալ ամեն ինչ հանուն իր իշխանության։

Կարծում եք ինքը չէ՞ր կարող ստորագրել ադրբեջանի հետ հաշտեցման համաձայնագիրը մինչ ընտրությունները։ Իհարկե կարող էր, բայց այդ դեպքում նա, որպես սուբյեկտ կորցնում էր իր կարևորությունը տերերի մոտ և դրա հետ միասին կորցնում էր նաև իշխանությունը։

Սա գիտակցելով՝ ինքը, ըստ ամենայնի, տվեց խոստում, որ ընտրություններից հետո կստորագրի այդ թուղթը (ինչպես միշտ մտածելով, որ հետո մի բան կանի` օրինակ գժի տեղ կդնի)։

Այստեղ ևս կա շատ կարևոր նրբություն։

Կարծում եմ, բոլորդ էլ համակարծիք եք, որ ընտրությունները բառիս բուն իմաստով սարքած էին։ Դե հիմա եկեք հասկանանք, թե ինչու՞ նիկոլը մի քանի հազար ձայն ավել չսարքեց, որպեսզի ունենա միանձնյա սահմանադրական օրենքներ ընդունելու ու փոփոխելու, հանրաքվեներ նշանակելու և սահմանադրության մեջ փոփոխություններ անելու հնարավորություն։

Պատասխանը շատ պարզ է. ինքը կրկին խաղ է խաղում։ Մեր թշնամուն խոստացել է, որ կստորագրի հաշտեցման պայմանագիրը, բայց չի ասել, որ դա անելուց առաջ, հանրաքվեի միջոցով, փորձելու է ստանալ ժողովրդի համաձայնությունը։ Ու հենց այստեղ է, որ իրեն պետք էր վստահ լինել, որ Խորհրդարան կանցնեն ազգային, ծայրահեղ ընդդիմադիր ուժեր, որոնք անկասկած կբլոկեն նման նախագիծ։

Ցանկացած գրպանային ընդդիմադիր ուժի ԱԺ անցնելու դեպքում նիկոլը այլևս չէր կարողանա իր տերերին որևէ պատճառաբանություն տալ, քանզի իրենք մեզանից լավ գիտեն թե ով է ռեալ ընդդիմադիր, ով ոչ։

Ոմանք կկարծեն, որ նիկոլը լավ բան է մտածել ու իրեն կհաջողվի պլստալ։ Բայց հավատացեք` ոչ, չի հաջողվի, քանզի խոստումը նա տվել է ոչ թե իր աներձագին, այլ շատ լուրջ մարդկանց ու գերտերություններին։ Եթե նա այդ խոստումը չկատարի, ապա կպատժվի ոչ թե ինքը, այլ առաջին հերթին մեր հայրենիքը, նեռարյալ Արցախը։ Պատիժը շատ ցավոտ է լինելու, շատ։

Ու այս ամենը նա պլանավորել է հանուն մեկ բանի` իշխանության։ Նա այդպես էլ չհասկացավ, որ նման խաղեր միայն ընտրյալներն են կարողանում խաղալ, այլ ոչ թե փողով հոդված գրող կիսագրագետները։

Իսկ հիմա խոսենք միակ ելքից։

Մեր միակ ելքը, դա Սահմանադրական Դատարանի կողմից ընտրությունները անվավեր ճանաչելն է։ Սա է միակ փրկությունը...

Ցանկացած այլ դեպքում, մեզ սպասում է շատ խիստ պատիժ, որին մենք կարժանանանք մի տխմարի տված խոստումների պատճառով։

Սահմանադրական Դատարանի հարգաժան անդամներ, հիշեք այս գրածս վճիռ կայացնելուց առաջ։ Դուք դեռ կարող եք փրկել մեր բազմաչարչար հայրենիքը...

Աստված բոլորիս պահապան։

Հ.Գ. Սա է նաև պատասխանն այն հարցին, թե ինչու են բոլոր միջազգային կազմակերպությունները լռում ընտրակեղծիքների մասին։ Լռում են, քանզի մեր մեջ ՏՎՈՂ կա։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը