Կարծիք

01.07.2021 11:07


«Ստեփանակերտ» համատիրության տնօրենի մանկամիտ հրճվանքը

«Ստեփանակերտ» համատիրության տնօրենի մանկամիտ հրճվանքը

Արայիկ Հարությունյանը, ով դավաճան Նիկոլի հանցակիցն է և ում պատճառով Արցախի 75 տոկոսը օկուպացված է ադրբեջանցիների կողմից, գրառում է կատարել և հրճվել, որ ԱՄՆ 10-րդ նահանգը՝ Նյու Ջերսին, ճանաչել է Արցախի անկախությունը...

Սույն ստախոսը գրառման մեջ ասում է. "Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի"... Այս անամոթը խոսում է Արցախի ժողովրդի ինքնորոշման մասին, այն դեպքում, երբ Արցախի 75 տոկոսը, այդ թվում նաև Շուշին և Հադրութը ադրբեջանցիների վերահսկողության տակ են, իսկ իր և ապիկար Նիկոլի նմանների պատճառով այդ նույն միջազգային հանրությունը չդատապարտեց Ադրբեջանին, քանի որ պատերազմից առաջ, երբ պետական մտածելակերպից զուրկ Նիկոլը Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում ղժղժում էր՝ "Արցախը Հայաստան է և վե՛րջ", այդ նույն Արայիկ կոչվածը մի կողմում կանգնած հրճվում էր, շատ լավ հասկանալով, որ դրանով Նիկոլը քանդում է Մինսկի խմբի ֆորմատով բանակցությունները և Բաքվին տալիս է քարտ- բլանշ՝ Արցախի վրա անհետևանք հարձակվելու համար ...

Նիկոլի ստեփանակերտյան կլոնը, եթե շարունակի ղեկավարել Արցախից մնացածը, ապա շատ շուտով մենք ամբողջությամբ կկորցնենք Արցախը ու "Ստեփանակերտ" համատիրության տնօրեն Արայիկը իր հաջորդ հրճվանքն ԱՄՆ ինչ-որ նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչման առումով կարտահայտի Բաքվից կամ Անկարայից, որտեղ նրա նման "հայերին" մեծ հաճույքով կպատսպարեն...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը