Կարծիք

30.06.2021 16:56


Չաքուչ ունեմ՝ թափ եմ տալիս կամ հերթական աչքակապությունը

Չաքուչ ունեմ՝ թափ եմ տալիս կամ հերթական աչքակապությունը
Փաշինյանը սկսել է մառլեզոնյան բալետի երկրորդ արարը: Թե բա` չաքուչ ունեմ, թափ եմ տալիս: Մի կողմից սկսվել է կադրային ջարդ, մյուս կողմից` գործի է դրվել Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, որը թիրախավորել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ԱԱԾ նախկին պաշտոնյա Սերոբ Հարությունյանին և բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին: Գասպարյանի գույքի վրա երեկ արդեն կալանք է դրվել:
Սա` փաշինյանական մոլի ընտրազանգվածի սիրտը շոյելու նպատակ է հետապնդում: Սա երկար չի տևելու: Այդ այսպես կոչված պողպատե մանդատը շատ շուտով թառամելու է, քանի որ փաշինյանի ողջ կենսագրությունը վկայում է` նա ոչ մի գործ ավարտին չի հասցրել: Նույնիսկ ԲՈՒՀ-ում ուսումն է կիսատ մնացել: Ամենալավ բարեփոխումն անգամ, եթե նա որոշի ի կատար ածել, չի կարողանալու:
Եվ ուրեմն` մի որոշ ժամանակ նիկոլասերների աչքին թոզ կփչեն, իսկ հետո կգա հիասթափության երկրորդ` վճռական փուլը: Չի լինելու երկրում ոչ արդարադատություն, ոչ արդարություն, ոչ ոռոգման ջուր, ոչ ուտելու հաց:
Այն ժամանակ կարիք կլինի նոր արտահերթ ընտրությունների:
Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը