Կարծիք

22.06.2021 20:32


Հետապնդումների, ճնշումների նոր գործիք հանդիսացող հանձնաժողովը շուտով իր դերի մեջ կմտնի

Հետապնդումների, ճնշումների նոր գործիք հանդիսացող հանձնաժողովը շուտով իր դերի մեջ կմտնի

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այսօր հայտարարել է, որ Պաշտպանության նախարարի հրամանով՝ պատերազմի ընթացքը, հանգամանքները քննող հանձնաժողովը ստեղծված է. այն ակտիվ աշխատում է:

Այն, որ այս պատերազմը քաղաքական, իրավական, ռազմական, բարոյահոգեբանական առումով լայն վերլուծության թեման է՝ անհերքելի է: Այն, որ հանրությանը հետաքրքրող մեծ թվով հարցերի պատասխաններ մինչև այժմ չկան՝ դա էլ:
Այլ բան է, որ երկիրը պարտության տարած և պատասխանատվությունից խուսափած իշխանությունն այդ հանձնաժողովը միայն մեկ նպատակի համար է օգտագործելու՝ իշխանության վրայից պարտության գլխավոր պատասխանատուի, մեղավորի պիտակը փոխանցել զինված ուժերին, ինչպես նաև՝ քրեական հետապնդումներ սկսել այն զինվորականների նկատմամբ, ովքեր հանդես են գալիս այս իշխանության քննադատության դիրքերից կամ բանակում «ըմբոստի», չզիջողի անուն ունեն:
Նախընտրական փուլում էլ այս իշխանությանը լայնորեն աջակցող, հետագայում ձեռքսեղմումներ կամ հրապարակային ողջույներ ապահովածները ևս այս գծի մեջ էին՝ «ի՞նչ մեղավոր է Նիկոլը, եթե զինված ուժերը, կամավորականները, մնացած մյուսները...»:
Այնպես որ, հետապնդումների, ճնշումների նոր գործիք հանդիսացող հանձնաժողովը շուտով իր դերի մեջ կմտնի:

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը