Կարծիք

21.06.2021 07:01


Փաստորեն ՀՀ քաղաքացիների մի մաս կա, որ ինչպես ատել է օրինականությունը, այնպես էլ օրինականություն չսիրող անձանց է 2018-ից իշխանության բերել

Փաստորեն ՀՀ քաղաքացիների մի մաս կա, որ ինչպես ատել է օրինականությունը, այնպես էլ օրինականություն չսիրող անձանց է 2018-ից իշխանության բերել

Մոտս դե ժա վյու է․ երեխա էի, շատ ծանր չէի տանում, բայց 1996-ին Լևոն Տեր-Պետրոսյանը, դեռ չավարտած հաշվարկը, շամպայն խմեց կողմնակիցների հետ, դրանից էլ սկսվեց մեր բոլոր դժբախտությունները, որ կեղծ հաղթանակից, թեև սկսվել էր 94-ին, երբ հաղթող երկիրը կապիտուլացիոն պայմանագիր չկնքեց ու հաղթանակը վերածվեց երկարատև ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղության, սկսվել էր երբ 95-ին առաջին անգամ նա գնաց ընտրակեղծիքների ու եկավ 1996-ը ու շնորհավորեց՝ չհաղթած:

Հիմա շամպայնը հրավառությունն է, այն էլ գիշերով, այն էլ ՀՀ օրենքներին դեմ, 00:00-ից բավական հետո, այս է ձեռագիրը: Փաստորեն ՀՀ քաղաքացիների մի մաս կա, որ ինչպես ատել է օրինականությունը, այնպես էլ օրինականություն չսիրող անձանց է 2018-ից իշխանության բերել: Այդպես այստեղ իր հողում օրինականություն չսիրելով է ապրում, բայց մի ֆենոմեն կա՝ օտար երկրում հայը ենթարկվում է օրենքների, եթե, իհարկե, չի ապրում ահռելի հայկական միջավայրում, ենթարկվում է, եթե ապրում է օտարների մեջ ու իրեն դա դուր է գալիս, հարմար է, օրենքով ինքը պաշտպանված է:

Այսպիսին է հայի անկիրթ տեսակը, բայց կա նաև մարդ տեսակը ու նրանք քիչ չեն: Ինչպես ստով ապրում եք, այնպես էլ կրկնում երկրի հիմքը խարխուլ դնողի սխալները, բայց այդ սխալից հետո նա չմնաց երկար, խարխուլ էր նաև նրա աթոռը:

Սովորե՛ք պատմություն, սովորե՛ք Ձեր ուսուցիչների սխալների վրա, հակառակ դեպքում դե ժա վյուն դուք էլ կունենաք ու սեփական մաշկի վրա, ճակատագիր կկրկնեք:

Լիլիթ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը