Կարծիք

19.06.2021 18:28


Որոշ պաշտոնյաներ ինչպես՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում չարաշահում էին իրենց դիրքը, այդպես էլ անտեսել են ընտրական օրենսգրքով նախատեսված քարոզչության դադարը և ֆեյսբուքյան հարթակում իրականացնում են իրենց քաղաքական թիմի գովադզը

Որոշ պաշտոնյաներ ինչպես՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում չարաշահում էին իրենց  դիրքը, այդպես էլ անտեսել են ընտրական օրենսգրքով նախատեսված քարոզչության դադարը և ֆեյսբուքյան հարթակում իրականացնում են իրենց քաղաքական թիմի գովադզը

Ինչպես գիտենք Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք ընտրություններից մեկ օր առաջ ըստ ընտրական օրենսգրքի հայտարարվում է լռության օր: Եվ բոլոր քաղաքական ուժերը պարտավոր են այդ օրը դադարեցնել քարոզարշավի ցանկացած տեսակ: Ստացվում է, որ որոշ պաշտոնյաներ ինչպես՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում չարաշահում էին իրենց դիրքը, այդպես էլ անտեսել են ընտրական օրենսգրքով նախատեսված քարոզչության դադարը և ֆեյսբուքյան հարթակում իրականացնում են իրենց քաղաքական թիմի գովադզը:

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն, ամենայն հավանականությամբ, չի հասցրել բավական չափաբաժնով հաճոյանալ իր առաջնորդին կամ, գուցե, մոռացել է ֆեյսբուքյան գլխավոր նկարը թարմացնել ու որոշել է այն անել ընտրությունների նախօրեին, երբ հայտարարված է լռության օր: Հովհաննես Հարությունյանի ֆեյսբուքյան գլխավոր նկարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական համարն է:

Սա նշանակում է, որ պաշտոնյան խախտել է օրենքով նախատեսված արգելքը. հիմա հարց է առաջանում ով, երբ ու քանի անգամ չարաշահեց վարչական ռեսուրսը:

Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը