Կարծիք

16.06.2021 17:17


Քաղաքական Դիակը ինչպե՞ս է կարող ժողովրդի իշխանությունը մարմնավորի, երբ անգամ իր թիմի առաջնորդ լինելու լեգիտիմությունը չունի

Քաղաքական Դիակը ինչպե՞ս է կարող ժողովրդի իշխանությունը մարմնավորի, երբ անգամ իր թիմի առաջնորդ լինելու լեգիտիմությունը չունի

Կայացած երկրներում վարչապետի թեկնածուն, նաև ընտրացուցակները կազմվում են ներկուսակցական ընտրությունների միջոցով, ինչի համար ներքաղաքական կյանքը մնում է կայուն, իսկ կուսակցությունները ժողովրդավարության երաշխավորներն են՝ պարզ է, արդեն իսկ կուսակցական կյանքում գործում է արդարության սկզբունքը:

Օրինակ, Բրիտանիայի վարչապետեր՝ պատերազմում հաղթանակած Չերչիլն ու Սառը պատերազմում հաղթած Թեթչերն ինքնուրույն կերպով հեռացան՝ չհաղթահարելով ներկուսակցական ընտրությունները։ Չերչիլին ու Թեթչերին անգլիացիներն իրոք գնահատում են, բայց համարում էին, որ իրենք իրենց գործն արել են, ու արդեն չեն համապատասխանում "նոր" իրողություններին, իսկ մեր հերոսները հասկացան, որ ավելի լավ է պատմության մեջ մնալ որպես հաղթանակած ղեկավարներ, այլ ոչ թե քաղաքական դիակներ ու լինեն բալաստ երկրի համար։

Հայկական ժողովրդավարության «հայրը», «թավշյա հեղափոխության առաջնորդը» ինքն է կազմել իր ցուցակը, իրեն էլ հռչակել է վարչապետի թեկնածու, «եթե ինքը չլինի վարչապետի թեկնածու, ՔՊ-ն վարչապետի թեկնածու չի ունենա» սկզբունքով։

Քաղաքական Դիակը ինչպես է կարող ժողովուրդի իշխանությունը մարմնավորի, երբ անգամ իր թիմի առաջնորդ լինելու լեգիտիմությունը չունի, անգամ վախեցել է ներկուսակցական ընտրություններից: Հայկական քաղաքական մտածողության մեջ այդպես էլ չմտավ մի պարզ ճշմարտություն, որ երկրի ղեկավար լինելու համար նախ պետք է ազատ ու արդար ընտրությունների միջոցով ընտրվել իր թիմի կողմից, միայն այդ դեպքում մենք կկարողանանք դառնալ իրոք ժողովրդավար երկիր։ Ավտորիտար կառուցն, ինչպիսին ՔՊ-ն է, ըստ սահմանման չի կարող ձևավորել "ժողովրդի իշխանություն"։

Վստահ եմ՝ եթե ՔՊ-ի ուսապարկերի շրջանում փակ և գաղտնի ընտրություն կատարվեր, ապա «հեղափոխության առաջնորդը» չէր կարող հաղթահարել ներկուսակցական ընտրությունների շեմը որպես վարչապետի թեկնածու, իսկ ուսապարկերը հնարավորություն կունենային ներկայանալ որպես իրոք հպարտ քաղաքացիներ՝ գոնե առերևույթ:

Սա է «մուրճի» ու «Նոր Հայաստանի» ողջ պերճանքն ու թշվառությունը։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը