Կարծիք

13.06.2021 09:51


Հարց. ինչո՞ւ Նիկոլը դա չի արել դեռևս դեկտեմբերին

Հարց. ինչո՞ւ Նիկոլը դա չի արել դեռևս դեկտեմբերին

Հարց. եթե Նիկոլը կարող էր դեռ նոյեմբերին թշնամու թիկունքում մնացած ականապատ տարածքի մեկ քարտեզով 15 հոգու գերությունից վերադարձնել, ապա ինչո՞ւ դա չի արել դեռևս դեկտեմբերին...

Ինչո՞ւ է թողել, որ տղերքն ամիսներով տանջվեն գերության մեջ, դժոխային զգացմունքներ ապրեն թե՛ նրանք, թե իրենց հարազատներն այստեղ, ու միայն ընտրություններից 8 օր առաջ մեկ էլ ու «սյուրպրիզ» արել։

Ամփոփեմ ու գնամ. շատ ուրախ եմ, որ տղերքը վերադարձել են, որ այս գիշեր գոնե 15 ընտանիքում թեթևացած շունչ կքաշեն, աղոթում եմ, որ մնացած գերիներն էլ անփորձանք վերադառնան։

Տեղս չեմ գտնում այն մտքից, որ փաստորեն ստացվում է, որ հնարավորություն եղել է ավելի շուտ վերադարձնելու, բայց չեն արել, ձգել են մինչև ընտրությունների նախաշեմ։ Սա ոչ միայն հանցագործություն է, այլ բարու ու չարի հարթությունից դուրս մի բան, սա նույնիսկ թունդ հայհոյանքներով չի ստացվում նկարագրել։

Ավելի լավ է ՖԲ-ն փակեմ այսօր, թե չէ կա՛մ չեմ դիմանալու, հայհոյելու եմ, կա՛մ ջղայնությունից չքնեմ ամբողջ գիշեր։

Աստված պահապան մեր զինվորականներին, մեր կամավորներին։

***

Արագ գուգլեցի և ահա շատ հետաքրքիր պատկեր ականապատ դաշտերի քարտեզների ու գերիների հարցի վերաբերյալ...

ՀՀ ԱԳՆ հայտարարություն, ապրիլի 6. «Ըստ էության, ի պատասխան այս [այսինքն՝ գերիների, Վ.Կ.] հարցում նաև միջազգային հանրության ճնշումներին, ադրբեջանական կողմը փորձում է իր համար արդարացման հիմքեր ապահովել՝ առաջ քաշելով ականապատ տարածքների քարտեզների կեղծ օրակարգ»։

Ապրիլի 24, «Ադրբեջանի դեսպանը Բայդենից պահանջում է հարկադրել հայերին՝ տրամադրել ականապատված տարածքների քարտեզները»։

Հունիսի 4. «Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին կոչ է արել Բաքվին փոխանցել Արցախում և հարակից շրջաններում ականապատ տարածքների քարտեզները»։

Ակնհայտ է, չէ՞, որ առնվազն ապրիլից ադրբեջանցիները կապել են գերիների վերադարձի թեման ականապատ տարածքների քարտեզների հետ։

Պատահակա՞ն է արդյոք, որ հենց հայտնի դարձավ, որ ՔՊ վարկանիշը սկսել է զիջել «Հայաստան» դաշինքի ռեյթինգին, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը մեծ հավանականությամբ անցնում է ԱԺ, Նիկոլը համաձայնվում է այդ քարտեզները տալ Ադրբեջանին և շտապ 15 գերի վերադարձնում։

Ես այսպիսի պատահականությունների չեմ հավատում։

Ես եզրակացնում եմ, որ դեռ ապրիլին կարող էին վերադարձնել, բայց ձգեցին մինչև նախընտրական վերջին օրերը, Նիկոլի ռեյթինգին «թթվածին տալու» համար։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը