Կարծիք

11.06.2021 12:44


Ինչպե՞ս կբացատրեք այս թալանչու հայտնվելը նիկոլի նախընտրական ցուցակում

Ինչպե՞ս կբացատրեք այս թալանչու հայտնվելը նիկոլի նախընտրական ցուցակում
Սա Մելքոնյան Գագոն է, սա էլ է բեղիկներով, բայց չշփոթեք նիկոլի թմից մեկ այլ բեղիկներովի հետ։
Սա 2000-2008թթ եղել է պաշտպանության փոխնախարար, թիկունքի գծով։ Այլ կերպ ասած բանակի պահեստապետը։
նիկոլը և նրա թիմակիցները տարիներ շարունակ ոռնում են, որ բանակը թալանել են և, որ զինվորները մայկա տռուսիկ չեն ունեցել, անասնակեր են կերել։
Հիմա մի պարզ հարզ, եթե բանակը թալանել են, ապա այդ թալանի անմիջական մասնակիցը պետք է լիներ նաև թիկունքի պետը, բա ինչպե՞ս կբացատրեք այս թալանչու հայտնվելը նիկոլի նախընտրական ցուցակում, իսկ, եթե այս մարդը թալանչի չի, ապա ու՞մ և ինչու՞մ եք մեղադրում։
Դե բարի եղեք ասել, որ բանակում թալան չի եղել և Մելքոնյան Գագոն էլ թալանչի չի, այլապես դուք ինքներդ ձեզ հակասում եք։
Հ.Գ. Ըստ նիկոլի սա նախկին չի, ինչպես ասենք անդրանիկ քոչարյանը, գագիկ ջհանգիրյանը, գուրգեն արսենյանը, իսկ խաչատուր սուքիասյանն էլ, նույն ինքը՝ գռզոն, ոչ միայն նախկին չի, այլև օլիգարխ էլ չի։
Սայաթ Շիրինյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը