Կարծիք

10.06.2021 12:14


ՀՀ վարչապետի պաշտոնն ապօրինի կերպով յուրացրած Նիկոլ Փաշինյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ է նշանակել տխրահռչակ Տրդատ Սարգսյանի եղբորը

ՀՀ վարչապետի պաշտոնն ապօրինի կերպով յուրացրած Նիկոլ Փաշինյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ է նշանակել տխրահռչակ Տրդատ Սարգսյանի եղբորը

ՀՀ վարչապետի պաշտոնն ապօրինի կերպով յուրացրած Նիկոլ Փաշինյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ է նշանակել տխրահռչակ Տրդատ Սարգսյանի եղբորը՝ Վարդան Սարգսյանին։ Ստացվում է, որ սկանդալային պատմությունը, որի կիզակետում հայտնվել էր իր աշխատանքային կենսագրությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնից սկսած Տրդատ Սարգսյանը, աղմկահարույց դեպքերից հետո, բացի դրանից, որ խուսափել է պատասխանատվությունից, նշանակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար, հանգրվանել է այդ կուսակցության համամասնական ցուցակի 64-րդ հորիզոնականում, նրա փաստաբանը նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ, իսկ նրա եղբայրը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ։
Ի դեպ, մարզպետի տեղակալ նշանակելու մասին 2021 թվականի հունիսի 4-ի թիվ 617-Ա որոշումը Նիկոլ Փաշինյանը ստորագրել է ոչ թե որպես ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար (չնայած այն հանգամանքին, որ նա 2021 թվականի ապրիլի 25-ից հետո նաև այդ կարգավիճակում հանդես գալու իրավունք չունի), այլ, որպես ՀՀ վարչապետ, ինչը փաստական ապացույց է ՀՀ Քրեական օրենսգիրք 300 հոդվածի 2-րդ մասով կատարված ենթադրյալ հանցագործության մասին։
Կոռուպցիա՞, հովանավորչությու՞ն, ամենաթողությու՞ն, ապօրինություննե՞ր, հասարակության հանդեպ արհամարհա՞նք․․․ ոչ չենք լսել։

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը