Կարծիք

09.06.2021 14:30


Խոզն ինչ գիտի` քարոզարշավն ինչ է

Խոզն ինչ գիտի` քարոզարշավն ինչ է

Հոգեկան հիվանդը, որի «ֆիշկան»` միակ բանը, որ իր ողջ գիտակցական կյանքում արել է և շարունակում է անել, սրա-նրա վրա սուր ճոճելն է, ճղավելը, բղավելը, զազրախոսելը, հոխորտալն ու պոտենցիալ զոհերին` իր խելագարության նոպաներից «տրանսի» մեջ ընկնող անհայտ ծագման արարածներին զանգվածային հոգեխանգարմունքի հասցնելը։

Պետության ղեկին հայտնված դժբախտ պատահականությունը շատ լավ գիտի իր «ընտրանախիրի» որակը, անասնական բնազդները` հրաշալի հասկանում է, որ խելքը գլխին, մտածելու ունակությունը չկորցրած, ուղեղի հետ խնդիրներ չունեցող և գրագիտության նվազագույն մակարդակ ունեցող միջին վիճակագրական հայը երբեք իրեն ձայն չի տա։ Եվ, անգամ Արցախի 75 տոկոսը հանձնելուց, 5000 տղաների գլուխ ուտելուց, տասնյակ հազարավորների հաշմանդամ դարձնելուց հետո իրեն ծափահարող ժեխակույտին առաջարկում է այն, ինչ ժեխը ուզում է, ինչի արժանի է։

Բայց կապիտուլյանտին դա քիչ է` նա համառորեն փորձում է կեղտոտել բոլորին և իջեցնել իր մակարդակին, ներքաշել անպատկառության, անձնական վիրավորանքների մրցավազքի մեջ, որտեղ հավասարը չունի` էն գլխից «հաղթած» է։

Եվ ուրեմն, ընդդիմության, հատկապես «Հայաստան» դաշինքի առաջնորդների խնդիրն է` ոչ մի դեպքում չտրվել «պրովակացիային», չարձագանքել տականքի հրապարակային խարակիրիի դրսևորումներին, կենտրոնանալ պոզիտիվի վրա, ներկայացնել սեփական ծրագրերը` խելագարին թողնելով մենակ օրավուր խորացող իր հոգեկան տվայտանքների ու իր զոմբիների հետ։

Թո՛ղ խոզի պես թավալվի կեղտի մեջ մինչև ուշաթափություն...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը