Կարծիք

09.06.2021 10:52


Նիկոլը ազատել է Մեղրու գնդի հրամանատարին, ում ղեկավարած ստորաբաժանումը պատերազմի ընթացքում հրաշքներ է գործել, ում շնորհիվ մեր երեխեքը «մատաղ» չեն եղել

Նիկոլը ազատել է Մեղրու գնդի հրամանատարին, ում ղեկավարած ստորաբաժանումը պատերազմի ընթացքում հրաշքներ է գործել, ում շնորհիվ մեր երեխեքը «մատաղ» չեն եղել
Գիտե՞ք այս ստահակն այսօր ինչ գնդի հրամանատարի է ազատել ծառայությունից...
Չգիտեք։
Այսօր նիկոլա-ադրբեջանական իշխանությունն ազատել է ծառայությունից Մեղրու գնդի հրամանատար Արգամ Գևորգյանին։ Հրամանատարի, ում ղեկավարած ստորաբաժանումը պատերազմի ընթացքում հրաշքներ է գործել հարավային ճակատում, հրամանատարի, ում ստորաբաժանումը հետ էր գրավել Ջեբրայիլը, ում ստորաբաժանումը 15 օր պահել էր Իշխանաձորը, հրամանատարի, ում հրամանատարության ներքո մեր երեխեքը անշեղորեն կատարել են բոլոր մարտական առաջադրանքները, ԲՈԼՈՐ։ Հրամանատարի, ով կռվել է 18 տարեկան երեխեքի հետ ուս-ուսի, ով վիրավորվել է, սակայն հոսպիտալից փախել ու հասել է մեր երեխեքին, հրամանատարի, ում արհեստավարժության շնորհիվ մեր երեխեքը «մատաղ» չեն եղել նիկոլիկի ծրագրերի համար, հրամանատարի, ում շնորհիվ դուք մինչ այս չէիք լսել թուրքի առաջխաղացման մասին Մեղրու հատվածում...
Նիկոլին ընտրողներ, դուք իմ անձնական թշնամին եք, ինչպես ասում է Հրանտ Բագրատյանը` թքեմ ձեր սաղի երեսին։
Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը