Կարծիք

05.06.2021 19:51


Արդեն 25 օր է Ադրբեջան 5 կմ խորացել է ՀՀ սահմաններում, ՀՀ իշխանությունները լուռ են. թուրքամետ օկուպացիոն ռեժիմը հենց այսպես է լինում

Արդեն 25 օր է Ադրբեջան 5 կմ խորացել է ՀՀ սահմաններում, ՀՀ իշխանությունները լուռ են. թուրքամետ օկուպացիոն ռեժիմը հենց այսպես է լինում
2021թ. ապրիլից Թուրքիայի զինված ուժերը նոր ռազմագործողություն են իրականացնում Իրաքի տարածքում, որի արդյունքում արդեն իսկ գրավված է 40 կմ քառակուսի տարածք (նշված է կարմիրով), 22 իրաքյան գյուղի բնակիչ (մոտ 1500 մարդ) բռնագաղթվել է, ավերվել են տեղական տնտեսությունը։ Սրան զուգահեռ թուրքական բանակը նվաճված տարածքներում կառուցում է նոր ճանապարհներ դեպի իրենց դիրքեր ու բազաներ (և կտրում է անտառները, որպեսզի զրկի քրդերին դիմադրություն ցույց տալու հնարավորությունից)։
Այս ամենը տեղի է ունենում առցանց՝ բոլորի աչքի առաջ, Իրաքի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում, առանց որևէ կաշկանդվածության, «Թուրքիայի և տարածաշրջանի անվտանգությունը ապահովելու» գեղեցիկ պատրվակով։ Իսկ իրականում Թուրքիան պարզապես բացահայտ կերպով նվաճում է այն տարածքները, որոնք ռազմավարական նշանակություն ունեն իր համար։ Դա հնարավոր է, քանի դեռ չկա դիմադրություն հակառակ կողմից, քանի դեռ Իրաքը չի կազմակերպվում որպես ամուր պետություն։
Արդեն 25 օր է՝ Ադրբեջանի բանակը մտել է ՀՀ սահմանները և որոշ տեղերում խորացել մինչև 5 կմ։ ՀՀ դե ֆակտո իշխանությունը լուռ է այս հարցում, բայց շարունակում է թշնամիներ ստեղծել ու փնտրել Հայաստանի ներսում, քարոզարշավ անել ու թուլացնել մեր պետությունը։
Թուրքամետ օկուպացիոն ռեժիմը հենց այսպես է լինում։
Ու եթե չհեռացնենք այս վարչախմբին, ապա բոլորին խորհուրդ կտամ ուսումնասիրել վերջին 10 տարում Իրաքում ու Սիրիայում տեղի ունեցողը։ Բոլոր մանրամասներով կտեսնենք մեր առաջիկա տարիների ապագան։
Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը