Կարծիք

03.06.2021 15:54


ՀՀ-ի դեմ ահաբեկչական գործողություն իրականացրած զինված հանցավոր խումբ գլխավորած Վարուժան Ավետիսյանը դեռ ինչ-որ ապուշություններ է բլթացնում

ՀՀ-ի դեմ ահաբեկչական գործողություն իրականացրած զինված հանցավոր խումբ գլխավորած Վարուժան Ավետիսյանը դեռ ինչ-որ ապուշություններ է բլթացնում

Հայաստանի Հանրապետության դեմ ըստ էության ահաբեկչական գործողություն իրականացրած զինված հանցավոր խումբ գլխավորած Վարուժան Ավետիսյանը դեռ ինչ-որ ապուշություններ է բլթացնում: Վարուժան Ավետիսյանը, ում խղճին է նաև 3 հայ ոստիկանի սպանությունը (հետո ինչ, որ ինքը չի անձամբ կրակել), երեք ընտանիքի դժբախտացումը, որ դատարանի կողմից դատապարտված է 7 տարվա ազատազրկման (բայց, հասկանում եք, բողոքարկումների մեջ է, ինչը կարող է դեռ երկար տևել):

Նա քիչ չէ, որ ազատության մեջ է, դեռ մի բան էլ ընտրությունների է մասնակցում, մի բան էլ, կամավորագրվելով որպես թրքահպատակ նիկոլի ծառա, ըստ էության, հանդես գալով սորոսա-թուրքական 5-րդ շարասյան դերում, ունի մեկ հիմնական էրդողանյան հանձնարարություն՝ հնարավորինս օգնել իրենց փաշօղլուն՝ դա քողարկելով իբր, բոլորի դեմ պայքարելով, «ոչ նախկին, ոչ ներկա» նիկոլական թեզով: Զուգահեռ՝ կեղծիք կատարելով, այն իմաստով, որ հանդես գալով, իբրև թե որպես «ազգային բևեռ», ձայներ փախցնել նաև ազգային կոմնորոշմամբ ընտրազանգվածից՝ նվազեցնելով նիկոլի հիմնական մրցակից ուժերի ստանալիք ձայները:

Վարուժան Ավետիսյան, մեկը, որ իր փնոված «նախկինների» օրոք, առոք-փառոք տեղավորվել է ՊՆ համակարգի տաքուկ և հարմարավետ շտաբա-թիկունքային կաբինետներում, անգամ շատ բարձր պաշտոններ է զբաղեցրել, ընդհուպ՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների, ՀՀ պաշտպանական քաղաքականությամբ զբաղվող, ՊՆ արտաքին համագործակցության, սպաների որակավորման բարձրացման նախարարական ստորաբաժանումներում, իսկ իր կողմից այդքան չսիրած Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին էլ՝ 2008-2013թթ եղել է ՊՆ «Դրաստամատ Կանայանի անվան ռազմավարական հետազոտությունների» կենտրոնի «դեմքոներից» մեկը: Թե ինչ ռազմավարություն է մշակել, սկզբունքորեն արդեն հասկանալի է: Երևի այն, որ զորացրվելուց 3 տարի հետո, ավտոմատը վերցրած հարձակվի ոստիկանական գնդի վրա, տարածքում եղած բանկոմատ թալանի, կամ ճամարտակի «Կուր-Արաքսյան հանրապետության» մասին, իսկ պատերազմի ժամանակ «պիկապ» հանգանակի:

Ինչևէ:

Անխուսափելի նիկոլավռնդումից հետո, կարծում եմ, արագ վերականգնված պետական իշխանության ու նաև ԱԱԾ խնդիրն է լինելու՝ վնասազերծել ակնհայտորեն թուրքական շահեր սպասարկող էս «ծռերին», «բևեռականներին», «բաբաջանաշիրինական» սբռոդին, հակահայ աղանդավորական թափթփուկներին: Հակառակ դեպքում, սրանք իրենց թունավոր շոշափուկներով կտապալեն Հայաստանի վերածնման չնչին հույսն իսկ:

Հա, կոնկրետ սրա դեպքում պետք է վերանայել դրա խափանման միջոցը:

Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը