Կարծիք

01.06.2021 10:34


Խաղում ենք մեզ պարտադրած խաղը, որը կոչվում է «խաբիր և ստորացրու մինչև վերջ»

Խաղում ենք մեզ պարտադրած խաղը, որը կոչվում է «խաբիր և ստորացրու մինչև վերջ»

Երեկվա սարսափելի ֆոտոները չեմ դնում, բոլորդ տեսել եք, բոլորդ արդարացի զայրացել եք, հերթական անգամ:

Ուղղակի հիշեցնեմ, որ նույն ձև բոլորս զայրանում ենք համարյա ամեն օր, նմանատիպ դեպքերի բացահայտումներից: Մի հատ հիշեք՝ նոյեմբերի 9-ից հետո ինչքան ենք սենց զայրացել ու հարցրեք ձեզ, ինչո՞ւ է մինչև հիմա վիժվածքը ոչ միայն կենդանի, այլ նույնիսկ իշխանության ու դեռ մատա թափ տալիս ու սպառնում:

Մենք բոլորս ենք դրանում մեղավոր, որովհետև խաղում ենք մեզ պարտադրած խաղը, որը կոչվում է «խաբիր և ստորացրու մինչև վերջ»:

Խաղի կանոնները շատ պարզ են: Հիմա կբացատրեմ, ու կհամոզվեք, որ տենցա:

Ինֆորմացիոն դաշտում, որպես կանոն ֆեյսբուքի միջոցով, տարածվում է մի սարսափելի ինֆո, կամ ֆոտո/վիդեո նյութ: Տարածվում է սովորական օգտատերերի կողմից: Օրինակ, որ ադրբեջանցիները վերցրել են Հադրութը, կամ անցել են սահմանը, կամ գերի են վերցրել, կամ երեկվա պարկերը կամ յուրաքանչյուր նմանատիպ մի բան, ինչին ականատես ենք լինում համարյա ամեն օր: Այդ ինֆոն արագ սկսվում է տարածվել, քննարկվել, եփվել, հերքվել, հաստատվել, բայց ոչ պաշտոնական մակարդակով: Դա տևում է մի քանի ժամ:

Դրանից հետո, որպես կանոն, գալիս է պաշտոնական հերքումը որևէ պետական կառույցից: Սուտ է, չկա տենց բան: Հետո մի քանի ժամ եփվում է և քննարկվում այդ հերքումը:

Հետո գալիս են նոր փաստեր, որ չէ, սուտ չի, կա տենց բան, հես են նոր ֆոտոներ, վիդեոներ, ականատեսներ, ձյունը, խոտը և այլն: Դա նույնպես մի քանի ժամ եփվում է, քննադատվում հերքումը, նոր փաստերը կասկածի տակ վերցվում և այլն:

Հետո գալիս է պաշտոնական հաստատումը, որ ստուգեցինք, պարզվումա կա տենց բան, միջոցներ ենք ձեռնարկում բլաբլաբլաբլաբլա....

Հետո սա է մի քանի ժամ եփվում, որ տեսաք մենք ճիշտ էինք, կար տենց բան, մեզ խաբում էին, բայց հիմա պարզվեց որ ճիշտա, բլաբլաբլաբլաբլա....

Ու տենց օրը անցնումա, էներգիան մարում, բոլորը քնում են, իսկ առավոտը մոռանում: Ովա՞ հիշում հիմա, որ 3 օր առաջ 6 գերի են տարել մեր տարածքից: Ու ովա՞ մեղավոր, որ չեք հիշում:

Այսպես է աշխատում Նիկոլի «ստի կայսրությունը»: Չեք հավատում, ինքներդ ստուգեք վերջին 3 տարվա բոլոր նմանատիպ իրադարձությունների վրա: Ես ստուգել եմ, 100% սենցա եղել բոլոր դեպքերում:

Եվ սրա դեմ կա պայքարելու միայն մի ձև` չխաղալ այս խաղը և դուրս գալ վիրտուալ տարածքից:

Արեն Ապիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը