Կարծիք

31.05.2021 16:53


Կանցնի որոշ ժամանակ ու մենք չենք հավատա, որ այս ամենը մեր երկրում ու մեզ հետ եղավ

Կանցնի որոշ ժամանակ ու մենք չենք հավատա, որ այս ամենը մեր երկրում ու մեզ հետ եղավ

Կանցնի որոշ ժամանակ ու մենք չենք հավատա, որ այս ամենը մեր երկրում ու մեզ հետ եղավ։ Որ մեր զոհված եղբայրների աճյունները ամիսներ շարունակ սառնարաններում թաքցրած պահեցինք։ Որ ներսի ու դրսի թրքերին թույլ տվեցինք ավիրել մեր տներն ու մեզանից գողանալ երկիրը։ Որ անտարբեր մնացինք որդեկորույս մայրերի ու որբացած երեխաների ցավին ու տառապանքին։ Չենք հավատալու, որ այդ բոլորը մենք էինք։ Ոչ էլ կցանկանանք երևի հավատալ։ Դե ո՞վ կամովին կմտնի այդ բեռի տակ։ Չէ՞ որ մենք բոլորս իսկական հայրենասեր ենք։ Համարյա սուրբ։

Մեր զոհված եղբայրներն էլ չեն հավատա, որ մենք այդպիսին եղանք։ Որ հանդուրժեցինք դավաճանին։ Որ տեր չկանգնեցինք իրենց քրտինքին ու արյանը։ Չեն հավատա։ Ո՞նց հավատան։

Ու այդպես չհավատալով էլ երևի ամեն ինչ կմոռացվի ու կգնա։ Ավաղ...

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը