Կարծիք

30.05.2021 09:42


Նիկոլը քայլում է դեպի EXIT

Նիկոլը քայլում է դեպի EXIT

Վերջին աբդեյթներից հասկացա, որ հիմա էլ պիտի հպարտանանք մեր պարտությամբ:

Ու ընդհանրապես, Նիկոլի վերջին երկու օրերի անադեկվատ հայտարարություններից տպավորություն ունեմ, որ նա ամեն ինչ անում է ընտրություններում ջախջախվելու համար։

Նա սրընթաց գնում է դեպի EXIT։

Նաեւ Gallup-ի այսօր հրապարակած հարցումներից այլեւս ակնհայտ է, որ Նիկոլը որեւէ շանս չունի վերարտադրվելու։

Նա չի կարողանում մանիպուլացնել անգամ իր մշտական էլեկտորալ բազային եւ մնացել է «ադնակլասնիկում դրուզյա» սեքնդ-հենդ մորքուրների հույսին։

Նա հիմար չի։

Նա հրաշալի հասկանում է, որ հունիսի 21-ին չի ունենալու այլեւս իշխանություն, եթե անգամ իր ծոցագրպանի դատախազը մի շարք հանրային դեմքերի «օնլայն» դատավճիռները հրապարակի, ինչի նախագիծը մի քանի օրից կբերվի խորհրդարան։

Հանրությանը «ժողովրդի դատի» հունական ագորայի միզանսցեն «կերցնելու» ակտը չի աշխատելու եւ հունիսի 20-ին Նիկոլի էլեկտորալ մասսան ավարտվելու է «ադնակլասնիկի դրուզյաներով»։

Նիկոլը դա գիտի։

Ու իմ տպավորությամբ, նրա վերջին երկու օրերի մտքի եւ բանականության «ստրիպտիզը» իր վերջին քայլերն են դեպի EXIT։

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը