Երևանում կայացավ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը
Ապրիլի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ Երևանում կայացավ ՀԱՊԿ-ի Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:
Նիստի օրակարգում ներառված էին միջազգային անվտանգության արդի խնդիրները, կազմակերպության անդամ-երկրների միջև արտաքին քաղաքականության համադրմանը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ ՀԱՊԿ փոխգործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր:
Նախարարները քննարկեցին և հավանություն տվեցին ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի քարտուղարությունների միջև համագործակցության մասին հուշագրի նախագծին:
Իր ելույթում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց ՀԱՊԿ անդամ պետությունների միջև համագործակցության ներուժի առավել արդյունավետ օգտագործման կարևորությունը:
Նիստի մասնակիցներն արդյունավետ քննարկում ծավալեցին ՀԱՊԿ գործունեության տարբեր ոլորտներում բազմաբովանդակ փոխգործակցության շուրջ, անդրադարձան Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման գործընթացին:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Աֆղանստանում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերի գործադրման հետ կապված հարցեր:

ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչություն