Կարծիք

28.05.2021 07:38


Դագաղներով իշխանության եկածը Հայաստանի պետականության դագաղի կափարիչի վերջին մեխը խփեց

Դագաղներով իշխանության եկածը Հայաստանի պետականության դագաղի կափարիչի վերջին մեխը խփեց

Չվարչապետը փաստացի ասեց/հայտարարեց, որ՝

√ Ես երկրի սահմաններին տեր չեմ։

√ Ռուս, ամերիկացի կամ ֆրանսիացի, արի ինչ ուզում ես արա, ոնց ուզում ես արա, բայց սահմաններս պահի։

√ Ուզում եք Սիրիայի պես «վերահսկողության գոտիներ» իրար մեջ բաժանեք։

√ Հայտարարեց, որ բանակը գոյություն չունի, որ այն ունակ չէ սահման պահել։

√ Ուզում է ռուսականից բացի այլ ռազմական ներկայություն ունենա, որ հետագայում ավելի հեշտ լինի պահանջել ռուսական զորքի դուրս բերումը Հայաստանից։

Դագաղներով իշխանության եկածը Հայաստանի պետականության դագաղի կափարիչի վերջին մեխը խփեց։

Բայց այս ամենի հետ մեկտեղ, նա ուզում է շարունակել իրավունք ունենալ հարկեր հավաքել, պարգևավճարներ ստանալ, օգտվել պետական պահպանության ծառայությունից, օգտվել պետական մեքենայից, ինքնաթիռից։ Սրա ասածն այն է, որ վայելքները պիտի իրենը լինեն, իսկ պատասխանատվություն նա չի ուզում իր վրա վերցնել։

Հ.Գ. Այսօրվա ԱԽ նիստի մասին. այն նման է նույնատիպ նիստերին, որորնք 44-օրյա պատերազմի օրերին էին լինում, որոնց ժամանակ ԱԺ-ի խմբակցությունները տեղեկանում էին աղետի մասին, բայց հետո վախենում էին մի բառ ասել, բացի «ԳԱՂթելու ենք»: Հիմա գնացիք, որ ի՞նչ անեք։

Հ.Գ.Գ. Իսկ Արա Այվազյանը (ինչպես և Մնացականյան Զոհրաբը) միայն հրաժարականով չպիտի պրծնեն։ Պատմեք սրա արածների, պայմանավորվածությունների մասին..Ալիևի հետ «օպերատիվ կապի» և թուրքերի հետ պայմանավորվածությունների մասին։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը