Կարծիք

27.05.2021 23:25


Երբ ԱԳ նախարարի ժպ-ի հրաժարականը լիովին «ջրում» է նիկոլ փաշինի «թույն պլանը»

Երբ ԱԳ նախարարի ժպ-ի հրաժարականը լիովին «ջրում» է նիկոլ փաշինի «թույն պլանը»

Այսօր թիկնապահազորքով Գեղարքունիք, մասնավորապես Կութ գյուղ մեկնած, իրեն դեռ ՀՀ վարչապետ համարող նիկոլ փաշինը երեկոյան ԱԽ նիստ էր հրավիրել: Կներեք, «արտահերթ նիստ»: Վերջին երկու շաբաթվա մեջ արդեն հընթացս չեմ էլ հիշում, թե՝ որերորդը: Երևի չորրորդը կամ հինգերորդը, բայց դա թողնենք վիճակագրության սիրահարներին, ինչպես ասում են ֆուտբոլային միջակ մեկնաբանները:

Մի կողմից կասեն՝ դե արդեն 16 օր է, ինչ թշնամու զինված ստորաբաժանումները մտել են ՀՀ տարածք, իրավիճակը շարունակ փոխվում է, բա ո՞նց ԱԽ նիստեր չանեն, այն էլ՝ վրա-վրա: Բայց մյուս կողմից, մեր դասական երգիծաբաններից մեկն էլ կասեր՝ ահավասիկ 4 նիստ, որ նիստ մը չարժեն: Եվ իրոք, դա ի՞նչ ղեկավար կազմ է, դա ի՞նչ Անվտանգության խորհուրդ է, դա ի՞նչ, կներեք, վարչապետ է, որ մի 5 հատ ԱԽ նիստ պիտի անի, ԱԺ արտահերթ, կառավարության նիստեր ու.. հարցին չկարողանա լուծում տալ, իրավիճակի վրա ազդել: Հո ԱԽ նիստ անելով ու կամեռաների առաջ կապիկություններ անելո՞վ չէ: Բայց դրան դեռ կվերադառնամ:

Նախքան ԱԽ նիստը նիկոլ փաշինն իր իշխանազավթման ու նաև իշխանապահման հիմնական գործիքներից մեկով՝ ֆեյսբուքյան գրառմամբ անոնսեց, թե՝ իրավիճակի խաղաղ հանգուցալուծման «թույն պլան» ունի, իբր՝ փոխշահավետ, կարճ ժամանակում իրականանալի՝...միջազգային հանրության աջակցությամբ:

Հետո հնչեցվեց այդ «թույն պլան»-առաջարկությունը: Թե բա՝ զորքերը հետ քաշվեն, ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների դիտորդներ գան, սահմանը գործնականում հսկեն, մինչև սահմանը որոշակիացվի...

Մի խոսքով, լսել եք, գիտեք, էդ ախինեյան (ахинея) մի հատ էլ էստեղ չկրկնենք:

Առհասարակ, նախքան բուն իր «թույն» առաջարկությունը հնչեցնելը, փաշինն իրավիճակը գնահատեց պայթյունավտանգ: Այսինքն՝ ցանկացած պահի հնարավոր է՝ ինչ ասես:

Դե, քանի որ ինքն ու իր թրաշահրեշներն էին «ժողովրդի միահամուռ» քվեարկությամբ 2018-ին բերվել իշխանության, ամեն օր էր Հայաստանում կյանքը գործող հրաբխի մոտակայքում: Իսկ 2020-ին դարձավ արդեն խառնարանի մոտ, իսկ 2020-ի սեպտեմբերի 27-ից, հատկապես՝ նոյեմբերի 9-ից հետո ու մինչև օրս՝ խառնարանի կամ ավելի ճիշտ՝ արդեն լավայի մեջ:

Էլ ինչպես իրավիճակը պայթյունավտանգ չլինի, եթե նիկոլ փաշինի իրարահաջորդ ու տնաքանդական «վճռական սխալների» շարանը հանգեցրեց պատերազմի, ապա 44 օր շարունակ հանրությանը մոլորության մեջ գցելով, այդ պատերազմը սրանք վերածեցին մի ամբողջ սերնդի կոտորածի, Արցախի բեկորման, կործանարար ու նվաստացուցիչ կապիտուլյացիայի, հաջորդած կես տարվա մեջ էլ միայն իրենց պարգևավճարներ տվեցին, «Հայաստան» հիմնադրամին նվիրաբերած գումարներն էլ լափեցին, երկրի գլխին էլի մի ահռելի արտաքին պարտք բերեցին, ոչ իրենց ապուշությունների հետևանքով լրջագույն հարվածներ ստացած բանակով զբաղվեցին, ոչ էլ իրենց ապիկարության պատճառով՝ արմատապես նոր կոնֆիգուրացիա ստացած սահմանագոտու պաշտպանությամբ:

Էհ, թուրքն էլ, ոգևորված, որ նիկոլի նման զիլ դաշնակից ունի, որոշել է զարգացնել զավթողական իր ընթացքը, արդեն քայլելով, ֆռֆռալով մտել է Հայաստանի տարածք ու Սիսիանի և Վարդենիսի ուղղությամբ, կիլոմետր առ կիլոմետր առաջ է գալիս, արդեն 14-16 օր:

Ի՞նչ է անում «սիրո՜ւմ եմ ձեզ, խոնարհվո՜ւմ եմ»-ը: Մեր երկիր մտած թշնամու զինվորական ստորաբաժանումների հետ բանակցում է... այն էլ ռուսական խաղաղապահների հրամանատարի միջոցով: Հետո ՀԱՊԿ-ի հետ նամակ-նամակ է խաղում: Հետո հրաման են տալիս որ զորքը զենք չգործածի, հետո...

Հետո թուրքը արդեն Հայաստանի տարածքում է նստած, մեր երկրի տարածքում հայ զինվորականի է սպանում, մյուս օրը 6 զինվորի գերի վերցնում: Մի խոսքով, քանի գնում՝ ավելի ու ավելի է լկտիանում: Ինչո՞ւ: Որովհետև նիկոլ փաշինը գրեթե ուղիղ տեքստով հասկացնում է, որ ինքը դիմադրողը չէ, ինքը հենց կապիտուլյանտ ու հողատու է: Տվող եթե կա, վերցնողը չի հապաղի, էն էլ՝ թուրքը:

Հիմա էլ, ուրեմն «թույն պալն» է սա մտածել, թե բա ԵԱՀԿ ՄԽ:

Այն, որ այդ «թույն» առաջարկը ընդամենը ձև էր, ժամանակ շահելու և ուշադրություն շեղելու քայլ, կարծում եմ, միայն ես չէ, որ նկատել եմ:

Հետո դա ի՞նչ «առաջարկ» է: Եվ հետո, ինչի՞ց է նա որոշել, որ ասենք, ադրբեջանական կողմը դա կընդունի:

Էլի բաներ կարելի է ասել էդ անհեթեթ ու հերթական նիկոլիզմի վերաբերյալ: Բայց նիկոլ փաշինի «թուեն պլանը» մեռավ միանգամից: Ավելի շուտ՝ միանգամից «ջրվեց», գրական ասած՝ չեղարկվեց: Ու չեղարկեց այն նույն նիկոլ փաշինի նշանակած ԱԳ նախարարը, հայտարարելով հրաժարական տալու մասին:

Հայտնի չէ, արդյո՞ք նա հորդորել է, որ մի դիմում էլ նիկոլը գրի, թե՞ ոչ:

Բայց արդեն գրի՝ չգրի: նիկոլ փաշինն այլևս ոչ մի իշխանություն էլ չէ: Քանզի նրա «թույն պլանը» ոչ այլ ինչ էր, եթե ոչ հայտարարություն առ այն, որ Հայաստանը այլևս բանակ չունի, ինքը այն լիովին կործանել է: Ավելին, դա պետության վերացման ու չգոյության ուրույն խոստովանություն էր, իր դեպքում՝ թուրքական հանձնարարականի կատարման մասին զեկուցում:

Այնպես որ, մենք այժմ ոչ միայն անիշխանության, այլև անպետականության միջավայրում ենք հայտնվել:

Մի բան էլ՝ ուշ է, բայց դեռ կարելի է ու պետք է արագորեն հեռացնել այս քաղաքական լեշերին պետության կառավարման ղեկից, ձևավորել Ճգնաժամային կառավարման ժամանակավոր մարմին և սկսել ելնել այս փոսից: Առաջինը՝ զբաղվել պետության ինքնիշխան տարածքի պաշտպանության պատշաճ կազմակերպմամբ, և թշնամական զավթիչների վնասազերծման խնդրով:

Նույնիսկ կարելի է արդեն նշանակված արտահերթ ընտրություններով հարցը լուծել, բայց նիկոլ փաշինը պետք է հեռացվի կառավարման ղեկի մոտից, սակայն ոչ մի պարագայում նրան չպետք է թույլ տալ, որ ճողոպրի:

Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը