Կարծիք

25.05.2021 16:11


Վահան Քերոբյանը կամ ինչ-որ բան ա ծխում, կամ տնտեսագիտությունից առհասարակ չի հասկանում. 1-ին կուրսի ցանկացած ուսանող նրան ամոթանք կտար

Վահան Քերոբյանը կամ ինչ-որ բան ա ծխում, կամ տնտեսագիտությունից առհասարակ չի հասկանում. 1-ին կուրսի ցանկացած ուսանող նրան ամոթանք կտար
Էկոնոմիկայի նախարարը գրառում ա արել, որի տակ եղած մեկնաբանություններից Facebook-ը ընտրել ու ցույց ա տալիս ամենողջամիտն ու ռելևանտը՝ ԻՆՉ Ա ԾԽՈՒՄ:
Այլ կերպ հնարավոր չէ. Վահան Քերոբյանը կամ ինչ-որ բան ա ծխում, կամ տնտեսագիտությունից առհասարակ չի հասկանում:
Քերոբյանի կարծիքով՝ ապրիլին 23,2% տնտեսական ակտիվության ցուցանիշը եկել է ավետելու երկնիշ տնտեսական աճի մասին: Էկոնոմիկայի նախարարը մոռացել է, որ համեմատության օբյեկտը 2020-ի ապրիլն էր՝ ամիս, երբ Հայաստանը տոտալ լոքդաունի մեջ էր, ու իր կառավարությունը գրեթե ցանկացած տնտեսական գործունեության համար մարդկանց վրա վարչական տուգանք էր գրում:
Ժողինստիտուտի 1-ին կուրսի ցանկացած ուսանող նման համեմատության, վիճակագրական ցուցանիշները նման կերպ մեկնաբանելու համար ամոթանք կտա, մինչդեռ էկոնոմիկայի նախարարը փորձում է դա դարձնել դրոշակ:
Ավելին՝ եթե Քերոբյանը ուշադրություն դարձներ դոլարի փոխարժեքին, սպառողական գներին այս և անցած տարվա ապրիլների դրությամբ, նա կամաչեր նույնիսկ «աճ» բառը արտաբերելուց:
Նույնը վերաբերում է նաև հունվար-ապրիլ ժամանակահատվածին: Տնտեսական ակտիվության 2,6% ցուցանիշը չի կարող վկայել աճի մասին, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում լոքդաունի պատճառով շոշափելի անկում ես ունեցել ու համեմատության բազան մեղմ ասած համարժեք չէ:
Եվ ի վերջո չկտրվենք գետնից: Չի կարող Հայաստանը վերածվել շինհրապարակի, երբ Հայաստանի պաշտոնական ցուցանիշներով հիմնական շինանյութերի թողարկման ծավալներն այս տարվա առաջին եռամսյակին նվազել են 10-40%-ով:
ՀԳ. Քանի որ Վահան Քերոբյանը, թքած ունենալով տնտեսագիտության վրա, ամեն կերպ ուզում է ապացուցել, որ մենք երկնիշ տնտեսական աճի պայմաններում ենք ապրում, առաջարկում եմ՝ սպասել ևս 3 ամիս, ու 2021թ. օգոստոսի տնտեսական ցուցանիշները համեմատել 2020թ. ապրիլի հետ:
Իսկ բոլոր նրանք, ովքեր ուզում են իրական պատկերացում կազմել մեր տնտեսության մասին, ընդամենը տեղեկացնեմ, որ 2021թ. առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճի տեմպը (ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշը) կազմել է -3,3%:
ՀՀԳ. Եթե ինձ հարցնեք, ապա Քերոբյանի մեղքը էտքան էլ շատ չի (Սթարի պատմությունը վկա, վկա նաև՝ Խնածախի պատմությունը): Մեղավորը Քերոբյանին նշանակողն ա: Ու եթե նշանակողի հարցը չլուծվի մոտ ապագայում, ինչպես բանակի դեպքում հայտնվեցինք փակուղում, նույնը լինելու ա նաև տնտեսության հետ:
Արմեն Մինասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը