Կարծիք

21.05.2021 17:16


Արդեն ձեր հերթն է գալու՝ ուրիշների կորուստների գնով թուրքի հետ լեզու գտնելու հույսով ապրողներ

Արդեն ձեր հերթն է գալու՝ ուրիշների կորուստների գնով թուրքի հետ լեզու գտնելու հույսով ապրողներ

Տարածված մոտեցում է․ «Ինչ եղավ՝ եղավ, ինչ տվեցինք՝ տվեցինք, ով զոհվեց՝ զոհվեց։ Ցավալի է, իհարկե, բայց դե` ավելի լավ է չբողոքենք, չընդվզենք․․․»։

Այսպես մտածողները, երևի, կարծում են, որ եթե թուրքերն առաջ գան (իսկ թուրքերն առաջ են գալիս) ապա կորցնելու ենք դարձյալ այն, ինչ արդեն կորցրել ենք, ասենք՝ էլի նույն Շուշին ու Հադրութն ենք մի անգամ էլ կորցնելու ( ոչ թե, ասենք, Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի տարածքները )․․․մի անգամ էլ զոհվելու են էլի նույն 5000 տղաներն, ովքեր արդեն զոհվե՞լ են․․․մի անգամ էլ տուն ու տեղ կորցնելու են դարձյալ նրանք, ովքեր արդեն կորցրե՞լ են․․․

Իսկ թուրքն արդեն Հայաստանում է, 50-ը դարձավ 250, հետո՝ 500․․․առաջ էին եկել 200 մետր, հետո 5 կիլոմետր․․․ Ու ավելի շատով ավելի առաջ են գալու, քանի դեռ այս իշխանությունն է, ու քանի դեռ կան մարդիկ, ովքեր մտածում են, որ դա իրենց չի սպառնում, ու էլի Շուշին ենք մի անգամ էլ կորցնելու, էլի զոհված տղաներն են մի անգամ էլ զոհվելու, էլի արդեն գաղթական դարձածներն են մի անգամ էլ գաղթական դառնալու․․․

Չէ, արդեն ձեր հերթն է գալու՝ ուրիշների կորուստների գնով թուրքի հետ լեզու գտնելու հույսով ապրողների։

Սպարտակ Սեյրանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը