Կարծիք

20.05.2021 20:41


Ժողովուրդ, հասկանում եք, չէ՞, որ Նիկոլը պարզ դեմագոգիա է բանեցնում․ հիմա սա ո՞վ է, եթե ոչ ադրբեջանի գործակալ

Ժողովուրդ, հասկանում եք, չէ՞, որ Նիկոլը պարզ դեմագոգիա է բանեցնում․ հիմա սա ո՞վ է, եթե ոչ ադրբեջանի գործակալ
Ժողովուրդ, հասկանում եք, չէ՞, որ Նիկոլը պարզ դեմագոգիա է բանեցնում։ Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Հայաստանի սահմանները դրել է վտանգի տակ ու հիմա արդարանում է, թե բարդ իրավիճակ է, չենք ուզում պատերազմ լինի ու էլի նախկիններն ու ընդդիմությունն ա մեղավոր։
Արցախի 75 տոկոսը տվել է Ադրբեջանին, բայց խորհրդարանի ամբիոնից 70 քկմ տարածքի դարդն է լացում։ Հիմա սա ո՞վ է, եթե ոչ ադրբեջանի գործակալ։
Ավելին, նոյեմբերի 9-ին իր ստորագրած կապիտուլյացիան բառացիորեն կապում է ընդդիմության վզին, թե եթե համաձայն չեք, հայտարարեք, որ գալու եք ու այդ ստորագրությունը ետ վերցնեք։ Ինքը դա ո՞նց ա պատկերացնում՝ նույն հեշտությամբ, ինչպես ինքը այդ տարածքները տվե՞ց։
Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը