Կարծիք

19.05.2021 09:44


Մարդկանց մոլորեցնելու Հայաստանում լայն կիրառություն ստացած տեխնոլոգիա

Մարդկանց մոլորեցնելու Հայաստանում լայն կիրառություն ստացած տեխնոլոգիա

Դու ստեղծում ես մարդու մոտ պատրանք, որ նա ունի ինչ-որ բան, որն իրենից ուզում են գողանալ։

"Ժողովրդից ուզում են գողանալ իշխանությունը"։ Այ հենց սա է կրկնում թրքամետ իշխանությունը և դեռևս կան մարդիկ, որոնք ընկնում են այս ծուղակը։

Իսկ ո՞րն է ժողովրդի իշխանությունը. թուրքին Արցախը ծախած և 5 հազար տղու մատաղ արածը՞։ Թե՞ 250 միլիոն դոլարի պարգևավճար բաժանածը։ Թե՞ Համահայկական Հիմնադրամից 107 միլիոն դոլար գողացածը։ Թե՞ բանակը կազմաքանդածը։ Թե՞ իր իսկ տված բոլոր խոստումները դրժածը։ Ո՞րն է ի վերջո ժողովրդի իշխանությունը։

Այո, մենք և անձամբ ես ուզում ենք գողանալ այս իշխանությունը, բայց ոչ թե ժողովրդից, այլ ժողովրդի համար։ Գողանալ թուրքից և հետ բերել ժողովրդին։

Մի պահ կանգ առեք և մտածեք։ Ինչո՞վ է այս իշխանությունը ձերը։ Ինչպե՞ս եք դուք օգտվում այս իշխանությունից։ Ի՞նչ օգուտ է տվել այն ձեզ։

Իսկ իրականությունը շատ պարզ է։ Ձեր իշխանությունը ձեզանից գողացել են դեռևս 2018-ին։ Դուք դուրս էիք եկել փողոց ավելի լավ ապրելու, ավելի արդար ապրելու ակնկալիքով, իսկ ստացաք ճիշտ հակառակը. հարուստն էլ ավելի հարստացավ, իրական գողացողները օրինականացրեցին իրենց գողացածը, արդարադատությունը իսպառ հօդս ցնդեց, ծանոթ-բարեկամով հարց լուծելը, գործի տեղավորվելը հասցվեց նախադեպը չունեցող մակարդակի։

Ոչ, սա հաստատ այն չէ, ինչ դուք էիք ուզում։

Դե մեկ անգամ ևս փորձեք պատասխանել հարցին. ո՞վ է իրականում ձեզանից գողացել իշխանությունը և ո՞վ է ուզում այն հետ բերել։

Ես արդարության կողմնակիցն եմ, դրա համար երբ գլխիս քրեական գործ կարեցին փախուստի չդիմեցի, այլ մնացի և պայքարեցի։ Ես ազատ ու անկախ Հայաստանի կողմնակիցն եմ, դրա համար շուրջ 3 տարի պայքարում եմ թրքամետ իշխանության դեմ։

Ես ուժեղ Հայաստանի կողմնակից եմ և դրա համար սատարում եմ և մաս եմ կազմում նախագահ Քոչարյանի կողմից գլխավորած Հայաստան Դաշինքի։

Մեր անկախությանը և իրական հաղթանակին մնաց 32 օր...

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը