Կարծիք

13.05.2021 21:03


Քայլում էի Հյուսիսային պողոտայով․ ահա և քեզ պարտված, Արցախ կորցրած, հազարավոր զոհեր տված, հարյուրավոր գերիներ ունեցող և արդեն Սյունիք կորցնող Հայաստան

Քայլում էի Հյուսիսային պողոտայով․ ահա և քեզ պարտված, Արցախ կորցրած, հազարավոր զոհեր տված, հարյուրավոր գերիներ ունեցող և արդեն Սյունիք կորցնող Հայաստան
ԱՆՀԱՅՐԵՆԻՔՆԵՐԸ
Քիչ առաջ քայլում էի Հյուսիսային պողոտայով․․․և նայում մարդկանց դեմքերին։ Պողոտան լեփ-լեցուն էր երիտասարդ, պճնված, հիմնականում ոչինչ չասող դեմքերով, տղաներով և աղջիկներով։ Բոլորն ուրախ-զվարթ ժպտում էին, կատակում, հռհռում։ Կարծես հայտված լինեի մի խաղաղ, բարեկեցիկ, երջանիկ երկրում, օրինակ, ինչպիսին է Նորվեգիան։ Այդ մտածմունքների մեջ էի, երբ լսեցի ակորդեոնադհոլային ռաբիսի « ուրախ» երաժշտություն․․․և ձեռքերը վեր պարզած, իրար ախպերավարի գրկած երիտասարդների պարը։ Ահա և քեզ պարտված, Արցախ կորցրած, հազարավոր զոհեր տված, հարյուրավոր գերիներ ունեցող և արդեն Սյունիք կորցնող Հայաստան։ Պատկերացնում եմ, եթե այդ երիտասարդների հետ զրույցի բռնվես այս թեմաների շուրջ, ինչ կպատասխանեն․ «Խի հազար տարի ընձի պետք ա Ղարաբաղը, Սյունիքը, ա՛յ հոպար»։
Այո՛, «ապագա» կա․․․
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը