Կարծիք

13.05.2021 20:57


Թշնամական ուժերի ներխուժումը ՀՀ իշխանությունն իր դաշնակիցներին ներկացնում է ոչ թե որպես ԱԳՐԵՍԻԱ, այլ որպես ՍՊԱՌՆԱԼԻՔ ՀՀ անվտանգության, կայունության կամ տարածքային ամբողջականության դեմ (լուսանկար)

Թշնամական ուժերի ներխուժումը ՀՀ իշխանությունն իր դաշնակիցներին ներկացնում է ոչ թե որպես ԱԳՐԵՍԻԱ, այլ որպես ՍՊԱՌՆԱԼԻՔ ՀՀ անվտանգության, կայունության կամ տարածքային ամբողջականության դեմ (լուսանկար)
Փաշինյանի ելույթի տեսաձայնագրությունից ակնհայտ է, որ Հայաստանը ՀԱՊԿ դիմել է ոչ թե Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի, որը վերաբերում է այն դեպքերին, երբ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ պետությունը ենթարկվել է ագրեսիայի, այլ՝ 2-րդ հոդվածի հիման վրա, որը վերաբերում է այն դեպքերին, երբ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ պետությունը ենթարկվում է անվտանգության, կայունության կամ տարածքային ամբողջականության հետ կապված սպառնալիքի։
Ընդ որում՝ ի տարբերություն 2-րդ հոդվածի, որը ենթադրում է զուտ խորհրդատվությունների նախաձեռնում, 4-րդ հոդվածը նախատեսում անմիջապես ռազմական օգնության տրամադրում։
Այսինքն, Սյունիքի հատվածում 3.5 կմ, իսկ որոշ գնահատականների համաձայն՝ 5 կմ խորությամբ թշնամական ուժերի ներխուժումը, և դրան զուգահեռ Գեղարքունիքի մարզի վարչական տարածք ներխուժումը ՀՀ իշխանությունն իր դաշնակիցներին ներկացնում է ոչ թե որպես ԱԳՐԵՍԻԱ ուղղված Հայաստանի Հանրապետության դեմ, այլ, զուտ, որպես ՍՊԱՌՆԱԼԻՔ ՀՀ անվտանգության, կայունության կամ տարածքային ամբողջականության դեմ։
Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը