Կարծիք

13.05.2021 16:30


«Սև լիճը» և Աստվածաբանական հին վեճը․ Ալիևն ուղղակի հող է գրավում ու առաջ է գալու այնքան, որքան հնարավոր է, որքան թույլ տանք

«Սև լիճը» և Աստվածաբանական հին վեճը․ Ալիևն ուղղակի հող է գրավում ու առաջ է գալու այնքան, որքան հնարավոր է, որքան թույլ տանք

Հայաստանում խորանում է դետերմինիստական մտածողությունն, այսինքն ամեն ինչ կամ կանխորոշված է, կամ էլ կա դավադրություն ռուսների, ամերիկացիների, թուրքերի, կամ ծայրահեղ դեպքում մասսոնների ու "աշխարհի տերերի" կողմից։ Իսկ ավելի խորաթափանցներն ամեն ինչի մեղավորը համարում են Աստծոն, կամ Նա չկա, կամ վատն է, կամ հայերին չի սիրում։ Կարճ ասած, մեղավորն Աստվածն է։ Այս մոտեցման ամենացայտուն ձևակերպումը սա է․

«Ուր էիր Աստված երբ խենթացավ լքված մի ողջ ժողովուրդ

Ուր էիր Աստված երբ աղերսանքը մեր մարեց անհաղորդ

Ուր էիր Աստված երբ ավիրում էին չքնաղ մի երկիր

Ուր էիր Աստված երբ խենթացած ցավից աղաչում էինք ամեն»։

Քանի որ պարզ քաղաքական, կամ «քաղաքացիական» լեզվով հնարավոր չէ մի պարզ ճշմարտություն բացատրել, անցնեք աստվածաբանական հասկացություններին։

Ցանկացած կրոնի հիմքում կան անկյունաքարային հասկացություններ, դրանցից մեկը ազատ կամքի և դետերմենիզմի՝ այսինքն կանխորոշվածության խնդիրն է։ Եթե ամեն ինչ կանխորոշված է, ապա մեծ հաշվով մենք անելիք չունենք, պետք է սպասենք բախտի վճռին, իսկ եթե կա ազատ կամք, ապա մենք ենք որոշում մեր ճակատագիրն ու մնացած ամեն ինչի համար ինքներս մեզ պետք է մեղադրենք։

Այստեղ առաջանում է հարց, բա Աստված ինչ գործի է, ուր է Արդարությունն ու Մեղքերի համար պատիժը։

Եթե գանք քրիստոնեության գլխավոր հայեցակարգին, ապա Հիսուսը չի եկել մեզ ազատելու այս աշխարհի չարչարանքներից, այլ խոստացել է Փրկություն Այն Աշխարհում։

Դա Փրկություն է աշխարհիկ կյանքից հետո, իսկ Այս Աշխարհում մենք ենք պատասխանատու մեր արաքների ու դրանց հետևանքների համար։ Նաև մենք են որոշում մեր փրկվելու հնարավորությունը։ Պարզ ասած, քրիստոնեություն շանս է տալիս, այն էլ Այն Աշխարհի կտրվածքում, ոչ ավելին։

Սա քրիստոնեական մտքի Մեյն Սթրիմն է, իհարկե կան վիճաբանություններ, թե Հավատքով ենք փրկվելու, թե բարի գործերով, նաև կան ուղղություններ, որտեղ համարվում է, նախորոք որոշված է, թե ով է փրկվելու և այլն։ Նմանատիպ վեճեր կան նաև մյուս կրոններում, բայց դա չի այս գրարման խնդիրը, կենտրոնանանք հիմնական մոտեցումների վրա։

Ինչի եմ սա գրում։

Ադրբեջանցիները սահմանն առաջ են տվել, կամ ավելի պարզ, մեր տարածքները գրավելով գալիս են, առանց կրակոցի՝ Դե Ֆակտո։ Կան մարդիկ, որ սրա մեջ դավադրություն են տեսնում՝ ռուսներն են դա կազմակերպել, կամ Ալիևը Նիկոլին օգնում է արտակարգ դրություն հաստատել ու հետաձգել ընտրությունները, կամ Էրդողանը Պուտինին հրահրում է, կամ հրեաներն են դա կազմակերպել, որ Պաղեստինի թեման այլ թեմայով շեղեն։ Բնականաբար, վերջում Աստված է լինելու մեղավոր, որ այդքան անարդար է ու այդ ամենը թույլ է տալիս։

Իրականում Ալիևն ուղղակի հող է գրավում ու առաջ է գալու այնքան, որքան հնարավոր է, որքան թույլ տանք։ Մնացածն իր համար կարևոր չէ, անցողիկ է։

Հիմա գալիս եմ «ազատ կամքի» հասկացությանը։ Աստված վերևից նայում է ու գնահատում, ըստ քրիստոնեության հիմնական տեսության, ու ով իրեն ոնց պահի, դա կֆիքսի հետագոյւմ իր մոտ գնալուց հետո համապատասխան վերաբերմունք ցույց տալու համար, իսկ Այս Անցավոր աշխարհում ամեն ինչ մեզանից է կախված։

Պարզ ասած, ուրիշներին մի մեղադրեք։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը