Կարծիք

11.05.2021 13:05


Այսօրվանից մենք մեր բոլոր ռեսուրսները պետք է դնենք արժանապատիվ, երկարաժամկետ և ամուր խաղաղություն կառուցելու համար

Այսօրվանից մենք մեր բոլոր ռեսուրսները պետք է դնենք արժանապատիվ, երկարաժամկետ և ամուր խաղաղություն կառուցելու համար

Այսօրվանից մենք մեր բոլոր ռեսուրսները պետք է դնենք արժանապատիվ, երկարաժամկետ և ամուր խաղաղություն կառուցելու համար: Նիկոլակերպ "քաղաքականությունն" ավիրեց մեր ներքին և արտաքին անվտանգության՝ ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական ու սոցիալական բոլոր բաղադրիչները: Մենք ուղակի պարտավոր ենք կասեցնել կործանման տանող այս ամենաթողությունը, անպատասխանատվությունը, հակապետական, ապազգային փնթիություններն ու դավաճանական քայլերը: Առաջին հերթին մենք պետք է կարողանանք մեզ հարգանքի ու պատվի արժանացնել, զարգացնել, վերակառուցել ու պաշտպանել:

2020թ. աշնանային պատերազմի արդյունքում, արմատական փոփոխության են ենթարկվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանական և անվտանգային միջավայրերը։ Ստաղծված քաոտիկ իրավիճակը, ստիպում է վերանայել անվտանգության ապահովման գրեթե բոլոր բաղադրիչները՝ ընդլայնելով ու խորացնելով ՌԴ հետ ռազմա-քաղաքական և ռազմա-տեխնիկական համագործակցության բազմաֆունկցիոնալ հարաբերությունները։

Նախ և առաջ ՀՀ պաշտպանական քաղաքականության ոլորտում, 2021-23թթ․համար անհրաժեշտ են լինելու իրականացնել հակաճգնաժամային համալիր միջոցառումներ:

Պաշտպանական քաղաքականության հստակեցմամբ և իրավական-օրենսդրական մեխանիզմների վերանայմամբ անհրաժեշտ է ապահովել նիկոլիզմի պատճառով ավիրված զինված ուժերի վերակառուցման ու արդիականացման նախադրյալները։

ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգի վերանայմամբ՝ անհրաժեշտ է արագ կողմնորոշվել և վերադասավորվել տարածաշրջանային և գլոբալ անվտանգության նոր իրողություններին ու դրանց պահանջներին։ Վերագնահատել ՀՀ ռազմավարական շահերն ու առաջնահերթությունները, դրանց ապահովման առկա և/կամ անհրաժեշտ քաղաքական ու մասնագիտական ներուժը, նյութա-տնտեսական ռեսուրսները և ֆինանսական միջոցները։ Խորքային ուսումնասիրության և համեմատական վերլուծության ենթարկել անվտանգային և պաշտպանական համակարգերը (հատկապես Իսրայելի փորձը)։ Մշակել դրանց կիրառելի մոդելների արդյունավետ գործարկման կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր՝ հաշվի առնելով անմիջական սպառնալիքի դեպքում ՌԴ ԶՈՒ տեղակայված ստորաբաժանումների հետ համագործակցության խնդիրները։

Պետության պաշտպանունակությանն ուղղված ներքին քաղաքականության վերագնահատմամբ՝ անհրաժեշտ է սեղմ ժամկետում ապահովել համապատասխան օրենսդրական և այլ իրավական բազան, ինչպես նաև մշակել և գործողության մեջ դնել ԶՈՒ արդիականացման հայեցակարգային փաստաթղթերը։

Անհրաժեշտ է իրականացնել ՀՀ արտաքին քաղաքականության անվտանգային մասի վերաձևակերպումներ, ռազմա-քաղաքական և ռազմա-տեխնիկական համագործակցության խնդիրների շուրջ նոր միջազգային իրավա-պայմանագրային հիմքերի ապահովում, տարածաշրջանային անվտանգության բալանսավորում, տարածաշրջանային անվտանգության ապահովման վրա՝ ՀՀ ազդեցության ոլորտների համադրում նախ և առաջ ՌԴ և Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) հետ հետ։

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը