Կարծիք

09.05.2021 10:39


Այսօր մեր ժողովրդի համար եռատոն է, որից գրեթե ոչինչ չի մնացել

Այսօր մեր ժողովրդի համար եռատոն է, որից գրեթե ոչինչ չի մնացել

Այսօր մեր ժողովրդի համար եռատոն է, որից գրեթե ոչինչ չի մնացել։ Իհարկե, ոչ ոք սիրտ չունի նշելու այդ տոնն այնպես, ինչպես նշվել է 29 տարի։

Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի, Արցախի Պաշտպանության Բանակի հիմնադրման և Շուշիի ազատագրման տոնները մեկտեղվել են մեկ օրվա՝ ՄԱՅԻՍԻ 9-ի խորհրդի մեջ։

Այսօր վստահաբար կարելի է ասել նաև դավաճանության, հայրենադավության, թրքամետության օրն է։ Երեք տարի առաջ՝ 2018թ. մայիսի 8-ին, Հայաստանում, ժողովրդական զանգվածների երկարաժամկետ ճնշման տակ, ազգային ուժերը պարտվեցին դավաճան, հայրենադավ ու թրքամոլ ուժին։

2018թ. մայիսի 8-ին Հայաստանում հաղթել է դավաճանությունը, ազգադավությունը և թրքամոլությունը, դրա համար էլ 2021թ. մայիսի 9-ին՝ Շուշիում թուրքերն են քանդում հայկականը, Հադրութն ու մնացած տարածքները թուրքին են նվիրել, որտեղ ավիրվում է հայկականը, Պաշտպանության բանակը դարձել է բալաստ, իսկ Հայրենական Պատերազմում հաղթանակի 76- ամյակին նվիրված զորահանդեսը՝ անցկացնում են ՌԴ խաղաղապահ ստորաբաժանումները (մի փոքր խումբ էլ Արցախի ՊԲ-ից)։

Սա է Նիկոլը. սա է թրքամոլ Նիկոլը. սա է բոսյակների իշխանությունը։ Սա է իշխանությունը գրաված այն սորոսածին ոհմակի հետևանքը, որի անունը թրքամոլ Նիկոլը դրել է «ժողովրդի իշխանություն»։

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը