Կարծիք

08.05.2021 20:40


Հաղորդում «նախընտրական» հանցագործության մասին

Հաղորդում «նախընտրական» հանցագործության մասին

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia ՀՀ ոստիկանությանը և անձամբ ոստիկանապետ Վահե Ղազարյանին

Հաղորդում «նախընտրական» հանցագործության մասին

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակչուհի Դիանա Արթուրի Մարտիրոսյանը (ծննդյան թիվը` 13/11/1993, հասցեն` Սեվանի փ. 4/2 17 ), սույն թվականի մայիսի 7-ի երեկոյից սկսած, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտարարում է, որ ինքը պատռել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակային գրքի մասին ազդարարող պաստառը և պատրաստվում է ամեն անգամ նման պաստառ տեսնելիս անել նույն գործողությունը:

Ուզում եմ հիշեցնել ձեզ` ոստիկաններիդ, ովքեր պարտավոր են ծառայել ՀՀ օրենքին և Սահմանադրությանը, որ Դ.Մարտիրոսյանի կողմից իրականացվածը խուլիգանական ակտ է, որը պետք է անհապաղ արժանանա իրավապահ մարմինների ուշադրությանը և խուլիգանը պետք է ստանա իր արժանի պատիժը: Պահանջում եմ, որպեսզի գույքի դիտավորյալ ոչնչացման և վնասման, ինչպես նաև բռնություն կիրառելու հրապարակային կոչերի հանցափաստերի հիմքով նախապատրաստվեն նյութեր և հարցը լուծվի քրեաիրավական ընթացակարգերով։

Հարգանքներով ՝ Անի Կարապետյան

Այս խորագրի վերջին նյութերը