Կարծիք

17.04.2021 12:23


Սիմոն Մարտիրոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը չպետք է նույնացնել մեղադրական դատավճռի հետ, նա դեռ հպարտության շատ պահեր է պարգևելու բոլորիս

Սիմոն Մարտիրոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը չպետք է նույնացնել մեղադրական դատավճռի հետ, նա դեռ հպարտության շատ պահեր է պարգևելու բոլորիս

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության երեկվա պարզաբանումը հասարակության շրջանում բազմաթիվ հուսահատ մեկնաբանությունների առիթ է հանդիսացել, ոմանք նույնիսկ մտահոգություն են հայտնում առաջիկա օլիմպիական ոսկին կորցնելու հավանականության մասին։ Հարկ եմ համարում տեղեկացնել, որ նրան համապատասխան դատավարական կարգավիճակ տալը բխում է քրեական գործով օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն ապահովելու օրենսդրական պահանջից, ուստի խնդրում եմ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը չնույնացնել մեղադրական դատավճռի հետ։ Վստահ եղեք՝ Սիմոն Մարտիրոսյանը դեռ հպարտության շատ պահեր է պարգևելու բոլորիս, իսկ մնացածի մասին կխոսենք հետագայում՝ ինչպես խոստացել ենք։

Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը