Կարծիք

12.04.2021 22:26


Հայաստանին անհրաժեշտ է մարդ-պետություն

Հայաստանին անհրաժեշտ է մարդ-պետություն

Այսօր ավելի շատ, քան երբևէ։

Այո՜, լավ թիմն, իրոք, կարևոր է, բայց այսօր հաջողության նախապայմանը հենց կարող և փորձառու ղեկավարն է։ Ի վերջո հենց նա է նստելու ալիևի հետ բանակցությունների սեղանին, հենց նա է նստելու Պուտինի հետ բանակցային սեղանին։ Հենց նա է իր անձով պայմանավորված կանխելու սև ու սպիտակի բաժանված հայկական հասարակության մեջ կրքերի բորբոքումը։ Հենց իր անձով պայմանավորված են Հայաստանում ներդրումներ անելու։ Հենց իր անձով պայմանավորված են կարծիք ստեղծելու թե՜ հայերիս և թե՜ Հայաստանի մասին։

Այո՜, լավ թիմն իրոք շատ կարևոր է, բայց առանց մարդ-պետության այդ թիմը որևէ բանի չի կարող հասնել։

Այսօր մենք այլ իրականության մեջ ենք. մենք չունենք սխալվելու իրավունք, մենք չունենք փորձեր կատարելու ժամանակ, մենք չենք կարող նույնիսկ կասկածել, քանզի յուրաքանչյուր սխալն այլևս վերածվելու է պետության վերջնական կործանման։

Այսօր մենք պետք է ընտրենք ոչ թե սրտով, ոչ թե սիրել կամ չսիրելով, ոչ թե նախկին ու ներկայով, այլ միմիայն փաստերով։

Մի պահ մի կողմ դրեք ձեր բոլոր քաղաքական նախասիրությունները և հիշեք. նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում ու՞մ ժամանակ եք դուք կտրուկ զարգացման ականատեսն եղել, ու՞մ ժամանակ եք գազ ստացել, ու՞մ ժամանակ եք բարեկարգ օդանավակայան ստացել, ու՞մ ժամանակ եք բարեկարգ փողոցներ, թաթրոններ ու սպորտ դպրոցներ ստացել և ի վերջո` ու՞մ ժամանակ եք մոռացել, թե ինչ է սահմանային լարումը։

Կասկած չունեմ, որ բոլորդ էլ հիշում եք։

Կյանքն ապացուցեց, որ 4 միլիարդը, մարտի մեկը և այլ մեղադրանքները սուտ էին, իսկ իմ թվարկածները փաստ։

Հաշվի առեք, որ նա չի փորձել հերքել այդ բոլոր մեղադրանքները, քանզի միշտ վստահել է մարդկանց բանականությանը։ Բայց արդյունքում հենց իր դեմ պայքարի դուրս եկած պետական ապարատն ապացուցեց իր իսկ անմեղությունը։ Սա ևս շատ կարևոր փաստ է:

Դե ինչ, ասել ու ասում եմ, ամեն ինչ ձեր ձեռքերում է լինելու. կամ կընտրեք կանխատեսելի ու հուսալի ապագա, կամ էլ կրկին կգնաք փորձությունների ճանապարհով, բայց այս անգամ այն վերջինն է լինելու...

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը