Կարծիք

08.04.2021 14:11


Արաբկիրի բաժնի պետն իմ պաշտպանյալ Հ. Հովհաննիսյանին ձերբակալելիս թույլ է տվել կարգապահական խախտում

Արաբկիրի բաժնի պետն իմ պաշտպանյալ Հ. Հովհաննիսյանին ձերբակալելիս թույլ է տվել կարգապահական խախտում
Այսօր ստացա ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ Վ.Հարությունյանի գրությունը:
Այն վերաբերվում է իմ կողմից ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված գրությանը՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ա.Վաթյանի կողմից իմ պաշտպանյալ Հակոբ Հովհաննիսյանին ապօրինի ձերբակալելու վերաբերյալ:
Վերը նշված գրությամբ ներքին անվտանգության վարչության պետի տեղակալը հայտնում է, որ իրականացված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ Արաբկիրի բաժնի պետ Ա.Վաթյանը, առանց սահմանված հիմքերի, նպատակների և նույնիսկ առանց ձերբակալման արձանագրությունը պաշտպանյալիս ծանոթացնելու ձերբակալելով իմ պաշտպանյալին, չի պահպանել ՀՀ օրենքների և իրավական ակտերի պահանջները և թույլ է տվել կարգապահական խախտում:
Այսինքն, ըստ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության՝ մարդուն «հավայի տեղը» ձերբակալելն ուղղակի կարգապահական խախտում է, ոչ ավելին:
Սակայն սա դեռ ամենը չէ. հարգարժան ներքին անվտանգության վարչության պետի տեղակալը հայտնել է նաև, որ ոստիկանության գնդապետ Ա.Վաթյանը ենթակա է կարգապահական պատասխանատվության, սակայն ղեկավարվելով «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ կարգապահական տույժ չի կիրառվել:
Նշեմ, որ համաձայն այդ կանոնագրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Ծառայողական քննություն նշանակող անձի որոշմամբ կարգապահական խախտում կատարած ոստիկանության ծառայողը կարող է ազատվել կարգապահական տույժից, եթե նման արարք կատարել է առաջին անգամ, կամ կարգապահական խախտում կատարած ոստիկանության ծառայողն անկեղծորեն զղջացել է, ներողություն է խնդրել կոլեկտիվից կամ տուժողից կամ կամավոր հատուցել է իրավախախտմամբ պատճառված վնասը»:
Տեղադրում եմ նաև հիշյալ գրության լուսանկարը, վայելեք:
Հ.Գ. Այս դեպքում ևս ապագա քրեական գործով ապագա մեղադրյալների քանակը պարզապես ավելացավ, իմ հաշվարկով՝ 3-4 հոգով:
Բենիկ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը