Կարծիք

07.04.2021 19:54


Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղադրվել է «Անվախ աղջկա» արձանը, որի բացումն արվել է գաղտագողի (լուսանկար)

Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղադրվել է «Անվախ աղջկա» արձանը, որի բացումն արվել է գաղտագողի (լուսանկար)

Այսօր մի իրադարձություն է տեղի ունեցել, որն իր կատարյալ պոստմոդերնիստական ցինիզմով չէր կարող ծնվել նույնիսկ Կուստուրիցայի հանճարեղ ուղեղում...

Մինչ հարյուրավոր ոստիկաններ Հրապարակում կանանց և աղջիկների թևերն էին ոլորում ու քաշքշելով տանում քաղմասեր, նույն այդ ժամանակ, այդտեղից մոտ 200 մետր հեռավորության վրա՝ կառավարության 3րդ մասնաշենքի մուտքի մոտ, արձան է կանգնեցվել։
Արձանի բացումն արվել է գաղտագողի, առանց մամուլին և հանրությանը տեղեկացնելու։
Արձանի անունն է... [բռնվե՛ք]... «Անվախ աղջիկը»:
Մի քանի տասնյակ իրապես անվախ կնոջ ու աղջկա դեմ մի քանի հարյուր ոստիկան հանած քաքլանները (!) այդ նույն պահին «անվախ աղջկա» արձանի բացում են արել։ Թաքուն (!!!)։
Սա երեսպաշտության տիեզերք է, ցինիզմի անսահմանություն։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը