Կարծիք

03.04.2021 10:48


Բամբասանքի, ստի ու կեղծիքի միջոցով այս դավաճանների խմբակին իշխանության բերեցին, և այսօր էլ, նույն ստի տարածման միջոցով, սրանց իշխանության երկարացմանը նպաստել են

Բամբասանքի, ստի ու կեղծիքի միջոցով այս դավաճանների խմբակին իշխանության բերեցին, և այսօր էլ, նույն ստի տարածման միջոցով, սրանց իշխանության երկարացմանը նպաստել են
Պետական համակարգի կազմալուծման, իրավական համակարգի, իրավապահ ու դատական համակարգի քայքայման համար պատասխանատուներին հիշեցինք նախորդ գրառումներում։ Հիմա փորձենք հիշենք վերջին տասնամյակներում կեղծիքի, ստի ու ապատեղեկատվության տարածման պատասխանատուներին ու համակարգողներին։ Դժվար թե մեկը գտնվի, ով չի համաձայնվի, որ մեր հասարակության բևեռացվածության, տիրող թշնամանքի ու ատելիւթյան մթնոլորտի համար պատասխանատվության հիմնական բաժինը, այսօրվա գործադիր իշխանության ստախոս ու հողատու ղեկավարի հետ միասին կրում են երկու տասնամյակից ավել համատարած «թալանի» մասին «օդում կախված» (վերջին 3 տարվա ընթացքում որևէ հաստատում այդպես էլ չստացած) նպատակաուղղված բամբասանքներ տարածող, օտարերկրյա աղբյուրներից, որոշ դեպքերում նաև տեղական օլիգարխիկ շրջանակներից առատորեն ֆինանսավորվող լրատվամիջոջներն ու դրանց ղեկավարները։
Եվ այսպես, բամբասանքի, ստի ու կեղծիքի միջոցով այս դավաճանների խմբակին իշխանության բերեցին, և այսօր էլ, նույն ստի տարածման միջոցով, սրանց իշխանության երկարացմանը նպաստել են.
1. նիկոլ փաշինյան - «Հայկական Ժամանակ» օրաթերթի նախկին խմբագիր
2. Հայկ Գևորգյան - «Հայկական ժամանակ»-ի նախկին խմբագիր
3. աննա հակոբյան - «Հայկական ժամանակ»-ի խմբագիր
4. Հրայր Թամրազյան - «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն
5. Կարեն Հարությունյան - Սիվիլնեթի գլխավոր խմբագիր
6. Աբո Պողիկյան - Սիվիլնեթի տնօրեն
7. արման բաբաջանյան - «1.am» նախկին խմբագիր
8. շողեր մաթևոսյան - «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագիր
9. Հայկազ Ղահրիյան - lragir.am-ի խմբագիր
10. ալեն սիմոնան - իրենցքայլի զլմ-ների հետ աշխատանքների պատասխանատու
11. Պետրոս Ղազարյան - Հանրային ՀԸ լրատվական ծառայության նախկին տնօրեն
12. Հովհաննես Մովսիսյան - ֆեյքերի ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, Հանրայինի լրատվական ծառայության տնօրեն
13. Լիլիթ Մինասյան - ֆեյքերի ՊՈԱԿ-ի տնօրեն
Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը