Կարծիք

30.03.2021 18:01


Ամերիկացիները մեր գելխ... տուզիկ... ըըը... իշխանություններին բանավոր ակնարկել են, որ «Սպուտնիկով» կամ չինական պատվաստանյութերով շատ չոգևորվեն

Ամերիկացիները մեր գելխ... տուզիկ... ըըը... իշխանություններին բանավոր ակնարկել են, որ «Սպուտնիկով» կամ չինական պատվաստանյութերով շատ չոգևորվեն
Կովիդի դեմ պատվաստանյութերի համաշխարհային պատերազմը, բնականաբար, Հայաստանը շրջանցել չէր կարող։
Այդ պատերազմի տեսանելի դրսևորումները ամփոփել ենք Ditord.am-ում (նյութի հղումը՝ վերլուծությամբ)։
Եւ էլի տպավորություն է առաջանում, որ.
ա) Մերոնք առանձնապես չեն էլ փորձում կամ չեն բաշարում տարբեր արտադրողների պատվաստանյութեր ճարել, ավելի շատ «ինչ կպավ՝ կպավ» մտայնությամբ սպասում են, թեպետ ընդամենը 7–8 մլն դոլարով գոնե խոցելի խմբերին պատվաստելու հարցը կարող էին լիովին լուծել։
բ) Ամերիկացիները մեր գելխ... տուզիկ... ըըը... իշխանություններին բանավոր ակնարկել են, որ «Սպուտնիկով» կամ չինական պատվաստանյութերով շատ չոգևորվեն ու սպասեն մինչև ամերիկյան / եվրոպական պապաները բարեհաճեն մեզ իրենց թագավորական սեղանից պատվաստանյութեր հատկացնեն։ Ու մերոնք հլու-հնազանդ ենթարկվել են, և թե՛ «Սպուտնիկի», թե՛ չինական պատվաստանյութի ներկրման թեման լուռ սաբոտաժի են ենթարկում։
Չնայած ունեինք բոլոր շանսերը «Սպուտնիկը» մեծ քանակներով ներկրող առաջին երկրներից մեկը դառնալու, բայց չարվեց դա։
Իհարկե, ԱստրաԶենակայի պատվաստանյութը շատ ավելի էժան է «Սպուտնիկից», բայց.
•Էժան լինելը չի նշանակում, որ այն հիմա հասանելի է Հայաստանի համար։ Ինչպես մի տարի առաջ դիմակներով ինքնաթիռներն էին իրարից գողանում երկրները, այնպես էլ հիմա պատվաստանյութերն են ձեռքից ձեռք փախցնում։
•ԱստրաԶենեկան համաձայնվել է մինչև «պանդեմիան թուլանա» շահույթ չհետապնդելով իր պատվաստանյութը մատակարարել, բայց ցանկացած պահից կարող են հայտարարել, որ պանդեմիան թուլացել է։ Ու պարտավոր էլ չեն, էլի, բոլորին ինքնարժեքով վաճառել, նամանավանդ մեզ։
Այսինքն մինչև դրա խոշոր մատակարարումների հերթը մեզ հասնի, կարող է պարզվել, որ «Սպուտնիկից» էլ թանկ է։
Իսկ Հայասանում իշխանության ղեկը բռնածների վեջը չէ այս ամենը, թքած ունեն։ Ի վերջո մեր հասարակությունն էլ հստակ ուղերձ տվեց աշխարհին, որ մի քանի հազար հայի կյանք այս կողմ - այն կողմ... ընդամենը վիճակագրություն է, որը գրեթե ոչ մեկին չի հետաքրքրում...
Ու մինչ Նիկոլն իր տեղում է, հայ ժողովրդի ու Հայաստանում ապրող բոլոր ժողովրդների կյանքում որևէ բան դեպի լավը չի փոխվելու։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը