Կարծիք

30.03.2021 12:45


Ինչո՞ւ եք տեսանկարահանում մարդկանց, որոնք ասում են, թե Շուշին հայկական չէ

Ինչո՞ւ եք տեսանկարահանում մարդկանց, որոնք ասում են, թե Շուշին հայկական չէ

Որքան գիտեմ, տեղյակ եմ, հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց չի կարելի տեսանկարահանել եւ այն հրապարակել։ Դիմում եմ լրագրողներին։ Ինչո՞ւ եք տեսանկարահանում մարդկանց, որոնք ասում են, թե իրենք գելխեղդ են կամ ուզում են բուհերի շենքերը վաճառել։ Ինչո՞ւ եք հրապարակում նրանց խոսքը, ում աչքին իր կուսակից պատգամավորները ուսապարկ են երեւում։ Կամ նրանց, ովքեր ասում են, թե Շուշին հայկական չէ կամ նրանց, ովքեր ասում են՝ եթե չստորագրվեր նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, մնացած զինվորներն էլ կզոհվեին։ Ինչո՞ւ եք տեսանկարահանում նրանց, ովքեր ասում են, թե շնորհակալ են նիկոլից, որ մեզ ազատեց Արցախից։ Ինչո՞ւ եք տեսանկարահանում եւ ցուցադրում նրանց, ովքեր ասում են, թե պատերազմը նիկոլի ջեբն են գցել կամ եթե ընտրություն լինի, քվեարկելու են նիկոլի օգտին։ Լրագրողներ, խնդրում եմ, ուշադիր եղեք։

Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը