Կարծիք

27.03.2021 10:17


Այս պահից սկսած ՔՕ 300.1-րդ հոդվածն այլևս չի հանդիսանում ՀՀ իրավական համակարգի մաս և այդ հոդվածով հարուցված քրեական հետապնդումները, ենթակա են անհապաղ դադարեցման և վերացման

Այս պահից սկսած ՔՕ 300.1-րդ հոդվածն այլևս չի հանդիսանում ՀՀ իրավական համակարգի մաս և այդ հոդվածով հարուցված քրեական հետապնդումները, ենթակա են անհապաղ դադարեցման և վերացման
Իշխանափոխության այս անփառունակ 3 տարիներն ամփոփվում են ստերի և միֆերի բացահայտմամբ և/կամ հաստատմամբ
Այսպիսով, Սահմանադրական դատարանը փաստեց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածը (Սահմանադրական կարգը տապալելը) հակասահմանադրական է և հակասում է իրավական որոշակիության և համաչափության սկզբունքներին։
Վերոնյալը ենթադրում է, որ այս պահից սկսած ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածն այլևս չի հանդիսանում ՀՀ իրավական համակարգի մաս և այդ հոդվածով հարուցված քրեական հետապնդումները, և դրանցից բխող այլ սահմանափակումները, օրինակ՝ կիրառված խափանման միջոցները, ենթակա են անհապաղ դադարեցման և վերացման։
ՀՀ իրավական համայնքի գերակշիռ օբյեկտիվ մեծամասնությունը վերջին երեք տարիների ընթացքում պնդել և հիմնավորել է նշված դիրքորոշումը, սակայն գործող իշխող ուժը բոլոր հնարավոր եղանակներով փորձել է կանխել և հետաձգել նշված հարցի քննությունը Սահմանադրական դատարանում։
Չմոռանանք նաև այս և մի շարք այլ բոլոր կարմիր գծերը հատող եղանակներով Սահմանադրական դատարանի արժանապատիվ դատավորների նկատմամբ հետապնդումները, ներառյալ՝ մեկ օրվա ընթացքում իրականացված տխրահռչակ հակասահմանադրական սահմանադրական փոփոխությունները։
Ցավով պետք է արձանագրել, որ Սահմանադրական դատարանի նշված իրավական դիրքորոշումն ակնհայտորեն բխում է նաև գործող իշխող ուժի շահերից՝ հաշվի առնելով, թե քանի անգամ են նրանքվերջին երկու տարվա ընթացքում ակնհայտ կերպով տապալել ՀՀ սահմանադրական կարգը։
Հ. գ. ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Արմեն Գևորգյանին և Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքները, և դրանց հիմքով նրանց նկատմամբ կիրառված սահմանափակումները, ներառյալ՝ խափանման միջոցները և գույքի վրա դրված կալանքները ենթակա է անհապաղ վերացման։
Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը