Կարծիք

27.03.2021 10:08


Խորը տնտեսական ճգնաժամի, առաջին անհրաժեշտության ապրանքների սարսափազդու գնաճի մեջ գտնվող երկրում, սեփական անվտանգությունը ապահովելու նպատակով, բարձրացվում է ՄԻԱՅՆ ոստիկանների աշխատավարձը

Խորը տնտեսական ճգնաժամի, առաջին անհրաժեշտության ապրանքների սարսափազդու գնաճի մեջ գտնվող երկրում, սեփական անվտանգությունը ապահովելու նպատակով, բարձրացվում է ՄԻԱՅՆ ոստիկանների աշխատավարձը
Մի կողմ դնենք այն փաստը, որ ոստիկանության աշխատողների աշխատավարձը 97,5%-ով բարձրացնելը ուղղակի կաշառք է, ինչը ակնհայտ է, որ նախաընտրական նպատակով է տրվել ու նաև պարզ է, որ այդ կաշառքը չի կարող երկարատև լինել:
Էականը նա է, որ խորը տնտեսական ճգնաժամի, առաջին անհրաժեշտության ապրանքների սարսափազդու գնաճի մեջ գտնվող երկրում, սեփական անվտանգությունը ապահովելու նպատակով, բարձրացվում է ՄԻԱՅՆ ոստիկանների աշխատավարձը, ինչը այդ պարագայում զգալի տարբերվում է մի կերպ ծայրը ծայրին հասցնող բյուջեից աշխատավարձ ստացող այլ ոլորտների մասնագետների աշխատավարձից:
Հարգելի ուսուցիչ, հարգելի բժիշկ և այլ մասնագետներ`
ձեր կենսամակարդակը չի հետաքրքրում թուրքի կլոունին, դուք Հայաստանի քաղաքների շենքերի տանիքներին` զենքը ժողովրդի վրա ուղղած, սնայպեռ չեք կարող աշխատել, մահակը ձեռքին` կարմիր բերետավոր չեք կարող լինել, ստահակի տունը գիշեր ու ցերեկ հսկող ոստիկան չեք կարող աշխատել, ընդիմադիրների տներ գնալ, ահաբեկել չեք կարող:
Իրեն չի հուզում ձեր երեխան ինչ կուտի կամ թե չի ուտի ընդհանրապես, իրեն չի հուզում կոմունալ վճարները ոնց եք մուծելու, իրեն չի հուզում` օրվա թանկացած հացից բացի, կկարողանաք արդյոք գոնե մի դաստա խառը կանաչի գնել:
Կորոնավարակի դեմ օր ու գիշեր պայքարող բժիշկը` կառավարության բեբաշարության շնորհիվ, իր կյանքը վտանգելով, թե ոնց իր ընտանիքը կպահի, թուրքի կլոունի հանար էական չէ ...
Կարևորը իր և իր ընտանիքի անվտանգությունն է: Ուսպարկերն էլ պարգևավճարները ստանում են` ամեն ինչ նոռմալ ա:
Իսկ թե դուք ոնց կապրեք, նրա վեջը չի :
Արդարությու՞ն . չէ, չենք լսել:
Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը