Կարծիք

26.03.2021 22:11


Ի սկզբանե նիկոլը և իր ոհմակը քաջ գիտակցել են, որ գործը փուչիկ է

Ի սկզբանե նիկոլը և իր ոհմակը քաջ գիտակցել են, որ գործը փուչիկ է
ՍԴ-ն անվավեր ու հակասահմանադրական է ճանաչել 300․1 հոդվածը
ՀՀ Սահմանադրական դատարանն անվավեր և հակասահմանադրական է ճանաչել Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը։ Հոդվածը հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։ ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Հ.Գ. <<ժող ջա՞ն>>, ո՞նց եք)))) փաստն այն է, որ ձեր սրտի վարչապետն այստեղ էլ ձեզ <<քցեց>> իր սովորության համաձայն, քանի որ ի սկզբանե նիկոլը և իր ոհմակը քաջ գիտակցել են, որ գործը <<ջուր>> է, փուչիկ, բայց նիկոլն ու իր քաղաքական հայրը՝ լտպ-ն պարտքի տակ էին մնացել, ասին՝ պետբյուջեից փակվեն, առիթ ա, համ <<ժող ջանի>> աչքներին թոզ կփչեն, համ էլ թերուս և տգետ հանրությանը կօգտագործեն որպես սեփական վրեժխնդրության գործիք, համ էլ, կալանավորելով ՀՀ 2-րդ Նախագահին, հանգիստ կիրագործեն լտպ-ի երազանքը՝ Արցախը կծախեն թուրքերին, իսկ Հայաստանը կամաց-կամաց կմասնատեն։
Հստակ իմանալով, որ <<ժող ջանը>> չի էլ գիտակցում,որ <<կարած ու կարկատած>> հոդվածն ընդամենը վերաբերում է Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալմանը, այլ ոչ տասը զոհերին՝ դատարանի դահլիճ էին բերում ձեզ, որ ոռնայիք <<մարդասպան>>՝չհասկանալով, որ իրական մարդասպանի կողմից էիք ուղղորդվում՝ դառնալով ծաղր ու ծանակի առարկա.... բա <<ժող ջան>>, ձեզ կանգնեցնում էին բաբաջանյան արմանի և թրքահպատակ ազատություն ռադիոկայանի տեսախցիկների առաջ, որ տեսնեին, թե ձեր որդիների արյան գումարի դիմաց, որը տրվել էր պետբյուջեից և, որի համար դուք պետք է արտասանեիք սեդա սաֆարյանի տված ձեր անգիրը, արդյո՞ք հստակ եք արտասանում...
Մի խոսքով, մարտի մեկի ցավալի իրադարձություններին մասնակցած <<ժող ջան>> իրավահաջորդներ, հիմա հասկանո՞ւմ եք,որ կրակելու ոչ մի հրաման էլ չի եղել Նախագահ Քոչարյանի կողմից, որ այս ամենը ձեր սրտի վարչապետի <<սվաղի>> արդյունքն էր ...
Այնպես որ, <<ժող ջան>>, ձեր սրտի վարչապետից կարող եք բզկտելով խլել այն բոլոր խոսք տվածներն, ինչի համար նա սկզբում օգտագործել է ձեր որդիներին և տարել մահվան,հիմա էլ օգտագործում է ձեզ... վերցրեք ու << դուխով >> գոռացեք նիկոլ մարդասպան
Երեկվա դեղին մամուլի լրագրողը, լտպ-ի անձնական օգտագործման մուտիկովշիկ միտինգի կազմակերպիչն էր ձեր որդիներին տարել բախումների, իսկ ինքը փախել, ինչի արդյունքում էլ եղել էր այն ինչ ոչ մի հայ չէր ցանկանա...
Ցավով պետք է արձանագրեք ձեր՝ <<քցված>> լինելու փաստը ձեր սրտի վարչապետի կողմից, բա, ժող ջան:
Արփի Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը