Կարծիք

24.03.2021 21:59


Այսօր խորհրդարանում Նիկոլը կրկին ստեց՝ ասելով որ ՍՈւ30ՍՄ ինքնաթիռները Հայաստան են եկել 2020թ. մայիսին

Այսօր խորհրդարանում Նիկոլը կրկին ստեց՝ ասելով որ ՍՈւ30ՍՄ ինքնաթիռները Հայաստան են եկել 2020թ. մայիսին

Էս մարդն առանց ստելու չի կարողանում ապրի։

Այսօր խորհրդարանում Նիկոլը կրկին ստեց՝ ասելով որ ՍՈւ30ՍՄ ինքնաթիռները Հայաստան են եկել 2020թ. մայիսին։ Համացանցի բոլոր պաշտոնական և ոչ պաշտոնական լրատվամիջոցները, տեսանյութերով ապացուցում են, որ ՍՈւ30ՍՄ-ները Հայաստան են եկել 2019թ. դեկտեմբերի վերջին։

Մինչ պատերազմը՝ Նիկոլն ուներ ուղիղ ինը ամիս ժամանակ հրթիռներ ձեռքբերելու և Հայաստան տեղափոխելու համար։ Դա չի արվել։

Իսկ նա ստելով փորձում է արդարանալ, որ իբրև ժամանակը կարճ էր,դրա համար հրթիռներ չեն գնել։

Իսկ այդ ո՞վ է որոշել, որ հրթիռները կարելի է ձեռք բերել ինքնաթիռները բերելուց հետո, հատկապես, որ դրանց ձեռքբերման աղբյուրները տարբեր են։ Սովորաբար, որևէ տիպի սպառազինություն ձեռքբերողը միաժամանակ լուծում է նաև անհրաժեշտ զինամթերքի գնման հարցը։

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը