Կարծիք

24.03.2021 21:36


Նիկոլը «վա բանկ» է գնում

Նիկոլը «վա բանկ» է գնում
Վերջին մեկ շաբաթվա ինտրիգներից մեկը, որ վերաբերում էր արտահերթ ընտրություններին՝ կարծես թե լուծված է․ եթե կայանան ընրություններ՝ գնալու ենք նոր ընտրական օրենսգրքով։ Այնպես չէ, որ սա անակնկալ էր։ Կապիտուլյանտն առանց թիմ եկավ, առանց թիմ ձախողվեց և հիմա էլ չունենալով հասարակության հարգանքը վայելող, վստահելի թիմակիցներ՝ փորձում է օգտագործել իր միակ թվացյալ ռեսուրսը` իր անունը։
2018 թ․-ի էյֆորիայի տակ մնացած կապիտուլյանտին թվում է, թե ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա իրեն կհաջողվի Ազգային Ժողովն ու Կառավարությունը լցնել միայն իր անունով՝ առանց անցյալի, իսկ ընտրություններից հետո նաև անորոշ ապագայով անանուն դիլետանտներով։
Սա տրամաբանական է և հասկանալի. կլինի դա քաղաքացիական պայմանագիր
կուսակցությունը, թե «իրենց քայլը» դաշինքը կամ մեկ այլ ենթադրյալ քաղաքական միավորում՝ դրա ռեյտինգը հավասար է լինելու վարչապետի աթոռն զբաղեցնողի ռեյտինգին, եթե այն դեռևս մնացել է: Փաստացի` անցնելով համամասնական ընտրակարգի, կապիտուլյանտը անձամբ իր թեկնածությունն է դնում բոլոր ռեյտինգալին ցուցակներում:
Նրա հաշվարկը պարզ է և պարզունակ:
Ընտրելով ՔՊ-ին ընտրում ես կապիտուլյանտին, ընտրելով ՆՓ-ին ընտրում ես ՔՊ-ին` որպես բոնուս էլ ստանում X քանակի կնոպկա սեղմիչներ:
Բա՜յց` ընտրելով Նիկոլին, պետք է հասկանալ, որ բաժնետեր ես դառնում խայտառակ կապիտուլյացիային, դավաճանությանը, հազարավոր զոհվածների, անհետ կորածների ու գերության մեջ գտնվողների կարգավիճակի մեղավորությանը, ինչպես նաև Հայաստանի հայաթափմանն ու պետության տապալմանը:
Նիկոլը գնում է «վա բանկ»՝ դնելով «0»-ի վրա:
Ստեփան Ավագյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը