Կարծիք

24.03.2021 19:26


Արմեն Գևորգյանին սահմանը հատելու արգելքի դեպքի առթիվ կհարուցվի քրեական գործ

Արմեն Գևորգյանին սահմանը հատելու արգելքի դեպքի առթիվ կհարուցվի քրեական գործ

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 11․12․2020 թ-ի որոշմամբ վերացվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Վ․Մարտիրոսյանի՝ «Քրեական հարուցելը մերժելու մասին» որոշումը, ինչը նշանակում է, որ Արմեն Գևորգյանին սահմանը հատելու արգելքի դեպքի առթիվ կհարուցվի քրեական գործ։

Ստացել ենք Դատարանի որոշումը, որի նկարագրական- պատճառաբանական մասը ներկայացնում եմ ստորև․

«Դատարանն արձանագրում է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում քննիչը միայն բացատրություն է վերցրել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ Վարդան Հովսեփյանից և արդյունքում 06.07.2020թ. որոշում է կայացրել «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» հետևյալ պատճառաբանությամբ.

«(...) Ամփոփելով վերոնշյալը, վարույթն իրականացնող մարմինը գտնում է, որ ոստիկանության պաշտոնատար անձինք տվյալ իրադրության պայմաններում, ղեկավարվել են առկա ՍԷԿՏ համակարգին վերաբերելի հատուկ նորմով և նշված համակարգի գործունեության հետ կապված դատաքննչական ոչ միանշանակ պրակտիկայի պայմաններում, նրանց, այդ թվում՝ նշված ոլորտը ղեկավարած Վարդան Հովսեփյանի արարքում բացակայում են պաշտոնեական որևէ հանցագործության հանցակազմի հատկանիշները: (…)»:

Դատարանը վարույթն իրականացնող մարմնի վերը նշված պատճառաբանությունն անհիմն և հակասական է համարում, քանի որ քրեական գործի հարուցման փուլում վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է պարզել քրեական գործ հարուցելու առիթների և հիմքերի առկայության կամ բացակայության փաստը, այլ ոչ թե հանցագործության փաստի հաստատման և անձի մեղքի հարցի քննարկումը, ինչը, ըստ էության, կատարել է քննիչը վիճարկվող որոշմամբ:

Բացի այդ, գործով ձեռք չեն բերվել ողջամտորեն անհրաժեշտ տվյալներ քրեական գործ հարուցելու հարցի լուծման տեսանկյունից իրավական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար։ Մասնավորապես՝ քննիչի կողմից քննարկման առարկա չի դարձվել փաստաբան Է. Ալեքսանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումում նշված և կից ներկայացված, նյութերում առկա (գ./թ. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մեկ այլ՝ թիվ ԵԴ/0510/01/18 քրեական գործով ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետին հասցեագրված թիվ 241696/18 գրությամբ առանց ամբաստանյալ Արշալույս Նանայանի խափանման միջոցի վերացման ՀՀ սահմանը հատելու հանգամանքը, որն ըստ Է. Ալեքսանյանի առանց որևէ խոչընդոտի ի կատար է ածվել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից, այդ համատեքստում չի պարզվել՝ եթե այդպես է եղել, ապա նշված անձի կողմից սահմանը հատած լինելու դեպքում, որ իրավական ակտերով են ղեկավարվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը, և որն է հանդիսացել պատճառը, որ մի դեպքում դատարանի որոշման (գրության) պահանջը կատարվել է, իսկ մյուս դեպքում՝ առերևույթ նույնաբովանդակ դատարանի որոշման (գրության) պայմաններում, թողնվել է անկատար: Նշվածի կապակցությամբ քննիչը Վ. Հովսեփյանից բացատրություն վերցնելիս նույնիսկ այդ կապակցությամբ հարցադրում չի արել: Բացի այդ, հաղորդում ներկայացրած անձ Էրիկ Ալեքսանյանից կամ Արմեն Գևորգյանից բացատրություն վերցնելու ուղղությամբ քննիչը որևէ միջոցներ չի ձեռնարկել։ Փոխարենը՝ այդ փուլում սահմանափակվելով Վ. Հովսեփյանից բացատրություն վերցնելով՝ որոշում է կայացրել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

Նման պայմաններում դատարանը գտնում է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալները բավարար չեն եզրահանգում անելու պաշտոնեական որևէ հանցագործության հանցակազմի առկայության կամ բացակայության մասին, և հանցագործության հատկանիշների առերևույթ առկայության վերաբերյալ ողջամիտ կասկածների առկայության պայմաններում, հատկապես, պետք է հարուցվի քրեական գործ, քանի որ նման կասկածները կարող են վերացվել միայն բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության միջոցով` հարուցված քրեական գործի պայմաններում։

Այսպիսով, ներկայացված բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ստուգման ենթարկելով ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Վ. Մարտիրոսյանի 06.07.2020թ. «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշումը` դատարանն արձանագրում է, որ Է. Ալեքսանյանի դիմումով նշված հանգամանքների կապակցությամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն չի իրականացվել, իսկ ձեռք բերված փաստական տվյալները բավարար չէին կարող համարվել հավաստելու, որ քրեական գործ հարուցելու օրինական հիմքերը բացակայում են, ուստի՝ նշված որոշումը ենթակա է վերացման:

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը