Խմբագրական

18.03.2021 10:21


Նիկոլի ամենամեծ հանցագործությունը

Նիկոլի ամենամեծ հանցագործությունը

Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության ընթացքում բազմաթիվ հանցագործություններ է գործել։ Մեծ ու փոքր։

Արցախի հանդեպ նրա արածը մեծագույն դավաճանություն էր, մեծագույն հանցագործություն, մեծագույն սրիկայություն։

Նիկոլն առանց աչքը թարթելու հազարավորներին զոհաբերելու գնով իրականացրեց քիրվայական ծրագիրն ու մտավ 5 միլիարդ դոլարի թեմայի տակ։

Նիկոլինը մարդասպան իշխանություն է։ Գլխակեր։

Նիկոլինը թալանչի իշխանություն է։ Սրանց թալանը տիեզերական մասշտաբների է հասնում։ Նիկոլենք անգամ պատերազմի օրերին ու մեր տղաների դիակների հաշվին են թալանել։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի փողերի պատմությունը միակը չէ խայտառակ թալանների պատմության մեջ։ Սրանք զրահաբաճկոնի վրա են փող աշխատել, սննդի վրա են փող աշխատել, Արցախ մեկնելու ու այնտեղ սելֆի անելու համար են պետբյուջեից փող դուրս գրել, դրսից ուղարկածն են «կերել»․․․

Նիկոլինը խաբեբա իշխանություն է։ Օրինակները բազմաթիվ են ու արդեն նոր օրինակներով ոչ մեկի չես զարմացնի։

Դավաճանությունից ու թալանից անդին

Նիկոլի ամենամեծ հանցագործությունն ու վատությունն այն է, որ նա ՀՀ քաղաքացիների մեծ մասի մեջ սպանել է պետություն ունենալու ցանկությունը։ Սա դարի, ավելի ճիշտ՝ հազարամյակի հանցագործություն է։

Մարդիկ երես են թեքել պետությունից։ Դրանով միայն կարելի է բացատրել 2020թ․ նոյեմբերի 9–ից հետո նիկոլի վարչապետ մնալը մինչև օրս։

Նիկոլը հետևողականորեն ոչնացնում է Հայաստանի Հանրապետությունը՝ այն հանձնելով թուրք–ադրբեջանական զույգին։ Եթե չլիներ ռուսական գործոնը, ապա Հայաստանի վերացումը քարտեզի վրայից արդեն փաստ կլիներ։ Ռուսաստանին, իր շահերից ելնելով, առայժմ պետք է Հայաստանն ու հայաբնակ Արցախը։ Դա և միայն դա է մեզ պահում քարտեզի վրա։ Բայց այդպես չի կարող երկար շարունակվել։

Հայաստանի Հանրապետությունը կմնա՞

ՀՀ քաղաքացիները երես են թեքել սեփական պետությունից, քանզի տեսան, որ պետությունը շատ վատ է վարվում իրենց հետ։ Իրենք տեսան, որ Աննա Հակոբյանի սրտի ուզածը եղավ՝ մեր երեխեքը զոհվեցին հանուն ոչնչի։ Ղարաբաղյան շարժումից ծնված Հայաստանը կորցրեց Արցախն, առանց որի Հայաստանն անդամահատված է և արնահոսում է։

ՀՀ քաղաքացիներին հիմա նիկոլենք համոզում են, որ լավ ապրելու բանաձևը Թուրքիայի տակ մտնելն է ու Ալիևի հետ քիրվայությունը։ Ոմանց դա դուր է գալիս ու դրանք գոռում են «Նիկո՛լ, վարչապե՛տ»։ Քչերին դա դուր չի գալիս ու նրանք դուրս են եկել պայքարի։ Մեծ մասին այս ամենը հետաքրքիր չէ, քանզի իրենք ճամպրուկային տրամադրության մեջ են ու սպասում են արտագաղթի իրենց հերթին։

Նիկոլին հաջողվեց ոտքի վրա մահամերձ դարձնել Հայաստանի Հանրապետությանը։ Եվս մի քիչ ու արդեն կսպանի։

Պետությունը ծառի նման է, ոտքի վրա է մահանում։ Նիկոլն ուզում է սպանել Հայաստանը, որպեսզի ինքը կենդանի մնա։ Իսկ դա նշանակում է, որ եթե ՀՀ քաղաքացիներն ուզում են պահել ՀՀ–ն, ուրեմն պետք է սպանեն Նիկոլին։ Քաղաքականապես սպանեն՝ վարչապետությունից հեռացնելով։ Դա անհրաժեշտ նվազագույն պայմանն է։ Դա ողջ մնալու շանսն է։

Կունենա՞ հայ ժողովրդի պետականամետ հատվածն այնքան պասիոնարություն, որ պահի Հայաստանը քարտեզի վրա ու ոտքի վրա ամուր կանգնած։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը