Կարծիք

09.03.2021 10:50


Սատարում եմ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին

Սատարում եմ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին

Հարգելի հայրենակիցներ, ես՝ Արթուր Հովսեփյանս, լինելով պահեստազորի փոխգնդապետ, Արցախյան առաջին, 2016 թվականի ապրիլյան, 2020 թվականի արցախյան 44 օրյա պատերազմների մասնակից, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ շքանշանների ասպետ, սատարում եմ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին՝ մասնակիցը լինելով հայրենիքի փրկության շարժմանը։

30 տարի եղել եմ Հայոց բանակի կողքին, այսօր ավելի քան երբևէ լինելու եմ բանակի կողքին։ Մեր երկրին պետք է մեկը, ով ճիշտ դիվանագիտական քայլերով երկիրը դուրս կբերի այս ճգնաժամային իրավիճակից, իսկ պատերազմի ծանր հետևանքները ապացուցեցին, որ այդ մեկը երկրի ներկայիս ղեկավար Նիկոլ Փաշինյանը լինել չի կարող։

Արթուր Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը