Կարծիք

08.03.2021 20:48


Առաջին Նախագահը և՛ նալին է խփում, և՛ մեխին (տեսանյութ)

Առաջին Նախագահը և՛ նալին է խփում, և՛ մեխին (տեսանյութ)
Առաջին Նախագահը և՛ նալին է խփում, և՛ մեխին՝ մի կողմից զինվորականության արձագանքը համարելով հասկանալի, մյուս կողմից ողջունելով նրանց《զուսպ կեցվածքը》՝ քողարկելով իր խոսքերը սահմանադրականությամբ՝ չբացատրելով՝ այդ ինչպե՞ս է ստացվում ի դեմս Օնիկ Գասպարյանի՝ ԳՇ ֊ն իրավացի է, բայց պետք է անգործություն դրսևորի։
Այս իմաստով երկու հարց Առաջին Նախագահին՝
1. 1996 թվականին, երբ տանկերն ընդդեմ Վազգեն Մանուկյանի մտցրիք մայրաքաղաք, չէի՞ք մտածում սահմանադրականության մասին։
2. Երբ 2008 թվականին Ազատության հրապարակից կանչում էիք՝ Մանվե՜լ, Մանվե՜լ, Գագի՜կ, Գագի՜կ, չէի՞ք մտածում զինվորականության《զուսպ կեցվածքի》մասին. ի տարբերություն Ձեզ՝ Նախագահ Քոչարյանը չի գոռում՝ Օնի՜կ, Օնի՜կ, Քոչարյանն, ով կանխեց ռազմական հեղաշրջման ձեր իսկ տխրահռչակ փորձը։
Պարոն Առաջին Նախագա՛հ, Սահմանադրությամբ նախատեսված պարտականությունների կատարումը և հատկապես ռազմական դրության պայմաններում հեղաշրջում չէ, ավելին
վստահ եմ՝ թե՛ Նախագահ Քոչարյանի, թե՛ ձեր իսկ բերած օրինակների պատմությանը լավագույնս տիրապետում եք, ուստի ստացվում է՝ խեղաթյուրելով Իր խոսքերը՝ վերստին փորձում եք ապականել հանրային միասնությունն ընդդեմ դավաճանության ու դավաճանին փրկելու վերջին անհույս փորձերն եք անում. զուր մի ջանացեք՝ քիրվայական ձեր դեմքն այլևս արյամբ է ապացուցված։
Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը