Կարծիք

06.03.2021 10:59


Ժողովուրդը չի գալիս Բաղրամյան, Բաղրամյան գալիս են քաղաքացիները

Ժողովուրդը չի գալիս Բաղրամյան, Բաղրամյան գալիս են քաղաքացիները
Ժողովուրդը չի գալիս Բաղրամյան՝ Բաղրամյանում
1. Աբաջյան Ռոբերտի ֆեյք պապը բեմ չի բարձրացվում,
2. Վուվուզել չեն փչում ու իրար《կպցնում》,
3. Խելագարության կանխավարկածին սահմանակցող խոստումներ հարթակից չեն տրվում,
4. Փող չեն բաժանում ու չեն կիրառում վարչական ռեսուրս,
5. Ամեն մեկն, ով առավելագույնս դիմակայել է սրանց, դիցուք՝ ես ու առհասարակ մեղավոր չէ ներկայի համար, իրեն մեղավոր է զգում ու նաև պատասխանատվություն կրում, հանձն առնում ծնկած պետությունը ոտքի կանգնեցնելու գործը,
Ժողովուրդը չի գալիս, որովհետև
1. Ավտոմատներով են ժողովրդին դիմավորում,
2. Ոստիկանական մահակը ծախու դավաճանի ֆաս հրամանի դեպքում կարող է հարվածել գլխին,
3. Սգում է, սեփական որդիների աճյուններն է փնտրում,
4. Տնավեր է դարձել, վիրավորի տեր է,
5. Ապատիայի մեջ է՝ հուսալքված, բարոյալքված, վարկ ու հարկի տակ կքած,
6. Չի զանազանում քաղաքականը վերքաղաքականից, անձնայինն՝ ազգայինից, խմբայինը՝ պետականից,
7. Թավշյա պատրանքներից թևաթափ՝ հույսը կորցրած է ...
Բաղրամյանը, որքան էլ քննադատության ենթակա լինի, ծախու դավաճանի ու իր նքողնակի դեմ պայքարի միակ լրջմիտ վայրն է, ուստի չգալով Բաղրամյան՝ միայն հանցակցում եք պետականաքանդ, ազգակործան դրածոյին՝ գործողությամբ, թե անգործությամբ։
Ժողովուրդը չի գալիս Բաղրամյան, Բաղրամյան գալիս են քաղաքացիները։
Ես քաղաքացի եմ։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը