Կարծիք

04.03.2021 17:02


Դուք եք է՞շ, թե՞ մեզ եք էշի տեղ դնում

Դուք եք է՞շ, թե՞ մեզ եք էշի տեղ դնում

Ինձ ամեն օր մոտենում են քաղաքացիներ, բողոքում են, որ եթերով չեմ հայհոյում էս իշխանությանը, ասում են, որ սրանք ծախեցին երկիրը, որ սրանք քամում են մարդկանց, ամեն օր։ Բայց թիվ մեկ աներձագը, որ ծպտված ա ման գալիս, ասում ա, որ իրեն քաղաքացիները մոտենում ու ասում են` դատարանների հարցը լուծեք։ Արա, որ դու ռիկս անես մի քաղաքացու հանդիպել, առաջինը կթքի երեսիդ, բայց դրանից հետո կասի՝ ի՞նչ արեցիր համահայկական հիմնադրամի փողերով ստացած պարգևավճարդ, Ձորաղբյուրի թազա տունդ ռեմոնտ արի՞ր, թե՞ նորը առար։ Ի՞նչ դատարան։ Կա՞ մի դատարան, որը չէր թողնում ուղարկած բրոնեժիլետը հասցնել սահման, դատարանն էր արգելո՞ւմ հաղթել։ Ո՞ր մի դատավորն ա կապիտուլյացիան ստորագրել։ Էդ ո՞ր դատավորն ա որոշել քրոջդ ուղարկի Ստեփանակերտի շտաբ։ Դուք եք է՞շ, թե՞ մեզ եք էշի տեղ դնում։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը