Կարծիք

01.03.2021 15:18


Թուրքը հային հայի դեմ է ուզում հանել, չպիտի թույլ տանք, սա իր վերջին խռխռոցն է, մի կործանվեք նրա հետ

Թուրքը հային հայի դեմ է ուզում հանել, չպիտի թույլ տանք, սա իր վերջին խռխռոցն է, մի կործանվեք նրա հետ
ԵՌԱԲԼՈՒՐԸ ՀՐԱՄԱՅՈՒՄ Է...
Դիմում եմ բոլոր իմ հայրենակիցներին. եթե այսօր որևէ մեկը օգնի ճիվաղի հայրենադավ կամ ազգադավ որևէ գործողության, հետո ներում չակնկալեք, չասեք՝ ես պետական աշխատող էի, բա ես այս կամ այն...: Պատիվ ու խիղճ ունեցեք, այս երկրի համար մատաղ կյանքեր են տվել, նրանց հոգիները Հայրենիքի ցավից ողջ գիշեր հազարավոր կրակներով մորմոքվում են Եռաբլուրում... իսկ դուք աշխատատեղից եք կառչել... Հակառակ դեպքում, միևնույն է, շուտով կորցնելու եք այդ աթոռն ու դատվելու... դեմք առ դեմք, անուն առ անուն ճանաչելու ենք և պատասխանատվության ենթարկելու, չկասկածեք:
Թուրքը հային հայի դեմ է ուզում հանել, չպիտի թույլ տանք, սա իր վերջին խռխռոցն է, մի կործանվեք նրա հետ...
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԻՆԵԼՈՒ Է ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, այլընտրանք չկա... առայժմս այսքանը:
Արցախի Հերոս Մենուա Հովհաննիսյանի մայր՝ Կարին Տոնոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը