Կարծիք

22.02.2021 22:22


ՀՀ տաղավարի ցուցանմուշներն Աբու Դաբի չեն հասել լոգիստիկ խնդիրների պատճառով․ այդպես է եղել նաև պատերազմի օրերին, զոհերի մեծ մասը եղել է այսպիսի կառավարման հետևանքով

ՀՀ տաղավարի ցուցանմուշներն Աբու Դաբի չեն հասել լոգիստիկ խնդիրների պատճառով․ այդպես է եղել նաև պատերազմի օրերին, զոհերի մեծ մասը եղել է այսպիսի կառավարման հետևանքով

Հակոբ Արշակյանի ղեկավարած նախարարությունն ասում է, թե լոգիստիկ խնդիրների հետևանքով է ԱբուԴաբիում Հայաստանի տաղավարն այդպիսին, ցուցանմուշները տեղ չեն հասել: Սա մանրուք չի, սա պարզապես բանաձեւ է: Այսպես է եղել նաեւ պատերազմի օրերին՝ զրահաբաճկոնները տեղ չէին հասնում, զինտեխնիկան տեղ չէր հասնում կամ չափազանց ուշ էր հասնում:

Այսպես է կառավարվում երկիրը, եւ մեր զոհերի գերակշիռ մասն այսպիսի կառավարման հետևանքով է եղել: Բայց մի տարբերություն, այնուամենայնիվ, կա: Արշակյանը հրամայել է ծառայողական քննություն սկսել: Ինքը՝ նախարարը, բնականաբար չի պատժվի, նա մանուկների համար նախատեսված անօդաչու սարքերի փորձարկումներ դեռ պիտի անի:

Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը